ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր «բարիկադներից այն կողմ են»:
ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը փորձեց պարզել, թե ո՞ր քաղաքական ուժերն են պատրաստ սպասվողԱԺ արտահերթ ընտրություններում համագործակցել «Իմ քայլը» դաշինքի հետ:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մեզ հետ ունեցածզրույցում բացառեց որևէ տեսակի համագործակցությունը «Իմ քայլը» դաշինքի և ՆիկոլՓաշինյանի հետ:
«Բացառում եմ որևէ տեսակի համագործակցություն: Իրենք բարիկադներն այնպես ենստեղծել, որ այդ բարիկադները քանդելուց հնարավոր է երկիրը խնդիրներ ունենա: Լավ հասկանալով, որ առաջիկա քարոզարշավի ընթացքում շատ քաղաքական ուժեր նրանց մեղադրելու են հասարակությանը պառակտելու մեջ, դրա համար են փորձում խմբագրել իրենց քայլերը: «Ասֆալտին փռելու», «սևերի և սպիտակների» մասին հայտարարություններից հետո Փաշինյանն ինչ էլ անի հասարակության մեջ եղած թշնամանքը չի վերացնի: Այդ թշնամանքը ամենաշատնը արտահայտվում է Ֆեյսբուքում:Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների որոշ մասի համար ընդհանրապես սրբություն չկա, քանիոր հայհոյանքից բացի ուրիշ ձևով չեն արձագանքում այլակարծությանը»:
Հետաքրքրվեցինք՝ «կառուցված» բարիկադների պատճառով, թե՞ գաղափարական դրդապատճառէլ կա, որ պարոն Հարությունյանը բացառում է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ:
«Իրենք որևէ գաղափար չունեն լոզունգներից բացի, եթե իրենց չգրված գաղափարի մեջմտնում է եկեղեցին, բանակը վարկաբեկելը, հրապարակի ժողովրդով քաղաքական ուժերինսպառնալը, ապա ակնհայտ է, որ մարդը, ով ազնիվ է ինքն իր հետ և հարգում է իրքաղաքական կենսագրությունը, երբեք նման ուժի հետ համագործակցության չի գնա: Իսկնրանք, ովքեր այսօր աչք են փակում կամ ձևացնում են, թե իրենք չեն տեսնում տեղիունեցողը, փորձում են տեղավորվել Փաշինյանի շուրջ կամ կեղծ ընդդիմության տեսքովհայտնվել պառլամենտում: Բնական է, որ այդ մարդիկ նույն նպատակներն ունեն, ինչ որՓաշինյանը: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը միայն թամադա էնշանակված հեղափոխության գլխին՝ հեղափոխության հիմնական ծրագիրը Արևմուտքինն է, Սերժ Սարգսյանը գործի մեջ է, և նրանց հիմնական խնդիրը ռուսական ռազմաբազանՀայաստանից հանելն է»,- նշեց պարոն Հարությունյանը:
Ճշտեցինք, թե ըստ պարոն Հարությունյանի՝ հեղափոխությունը Սերժ Սարգսյանի գո՞րծն է՝ ՆիկոլՓաշինյանի ձեռքերով, ասաց, որ միանգամայն այդպես է:
«Այո, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օգնությամբ է այս հեղափոխությունն արել, մենքհասկանում ենք՝ իշխանությունները նպաստել են, որ այս հեղափոխությունը կայանա: Ես, որայս շարժման օրերին եղել եմ ներքին խոհանոցում, այնքան բան եմ տեսել, որ ինձ համարդա լրիվ համոզմունք է, ինչ-որ տեղ նաև ապացույցներով ամրագրված փաստ»,- նշեց պարոնՀարությունյանը՝ հավելելով, որ ինքն այս մասին հնարավորություն ունի միայն խոսել ասուլիսներիժամանակ, ավելի լայն հարթակներում, հեռուստատեսությամբ իրեն հնարավորություն չի տրվում բարձրաձայնել այս հարցը:
haydzayn.am