Իր քաղաքական կենսագրությունը հարգող մարդը երբեք համագործակցության չի գնա Փաշինյանի հետ. Արամ Հարությունյան

 

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել էրոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հնարավոր է լինեն մարդիկովքեր «բարիկադներից այն կողմ են»:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը փորձեց պարզել, թե ո՞ր քաղաքական ուժերն են պատրաստ սպասվողԱԺ արտահերթ ընտրություններում համագործակցել «Իմ քայլը» դաշինքի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մեզ հետ ունեցածզրույցում բացառեց որևէ տեսակի համագործակցությունը «Իմ քայլը» դաշինքի և ՆիկոլՓաշինյանի հետ:

«Բացառում եմ որևէ տեսակի համագործակցություն: Իրենք բարիկադներն այնպես ենստեղծել, որ այդ բարիկադները քանդելուց հնարավոր է երկիրը խնդիրներ ունենա: Լավ հասկանալով, որ առաջիկա քարոզարշավի ընթացքում շատ քաղաքական ուժեր նրանց մեղադրելու են հասարակությանը պառակտելու մեջդրա համար են փորձում խմբագրել իրենց քայլերը: «Ասֆալտին փռելու», «սևերի և սպիտակների» մասին հայտարարություններից հետո Փաշինյանն ինչ էլ անի հասարակության մեջ եղած թշնամանքը չի վերացնիԱյդ թշնամանքը ամենաշատնը արտահայտվում է Ֆեյսբուքում:Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների որոշ մասի համար ընդհանրապես սրբություն չկա, քանիոր հայհոյանքից բացի ուրիշ ձևով չեն արձագանքում այլակարծությանը»:

Հետաքրքրվեցինք՝ «կառուցված» բարիկադների պատճառով, թե՞ գաղափարական դրդապատճառէլ կա, որ պարոն Հարությունյանը բացառում է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրենք որևէ գաղափար չունեն լոզունգներից բացի, եթե իրենց չգրված գաղափարի մեջմտնում է եկեղեցին, բանակը վարկաբեկելը, հրապարակի ժողովրդով քաղաքական ուժերինսպառնալը, ապա ակնհայտ է, որ մարդը, ով ազնիվ է ինքն իր հետ և հարգում է իրքաղաքական կենսագրությունը, երբեք նման ուժի հետ համագործակցության չի գնա: Իսկնրանք, ովքեր այսօր աչք են փակում կամ ձևացնում են, թե իրենք չեն տեսնում տեղիունեցողը, փորձում են տեղավորվել Փաշինյանի շուրջ կամ կեղծ ընդդիմության տեսքովհայտնվել պառլամենտում: Բնական է, որ այդ մարդիկ նույն նպատակներն ունեն, ինչ որՓաշինյանը: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը միայն թամադա էնշանակված հեղափոխության գլխին՝ հեղափոխության հիմնական ծրագիրը Արևմուտքինն է, Սերժ Սարգսյանը գործի մեջ է, և նրանց հիմնական խնդիրը ռուսական ռազմաբազանՀայաստանից հանելն է»,- նշեց պարոն Հարությունյանը:

Ճշտեցինք, թե ըստ պարոն Հարությունյանի՝ հեղափոխությունը Սերժ Սարգսյանի գո՞րծն է՝ ՆիկոլՓաշինյանի ձեռքերով, ասաց, որ միանգամայն այդպես է:

«Այո, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օգնությամբ է այս հեղափոխությունն արել, մենքհասկանում ենք՝ իշխանությունները նպաստել են, որ այս հեղափոխությունը կայանա: Ես, որայս շարժման օրերին եղել եմ ներքին խոհանոցում, այնքան բան եմ տեսել, որ ինձ համարդա լրիվ համոզմունք է, ինչ-որ տեղ նաև ապացույցներով ամրագրված փաստ»,- նշեց պարոնՀարությունյանը՝ հավելելով, որ ինքն այս մասին հնարավորություն ունի միայն խոսել ասուլիսներիժամանակ, ավելի լայն հարթակներում, հեռուստատեսությամբ իրեն հնարավորություն չի տրվում  բարձրաձայնել այս հարցը:

 

haydzayn.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով