Ընտրություններից հետո կոշտ մեթոդներ են կիրառվելու ճանապարհ փակողների դեմ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հեղափոխությունից հետո շատ վայրերում են ճանապարհ փակելը դարձրել պայքարի ուղի: Ով ումից կամ ինչից դժգոհ է, որոշում է ճանապարհ փակել: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել է նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարեւանը հարեւանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է փակում։ Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանապարհ է փակում։ Գիտե՞ք, դա այնքան էլ ընդունելի չէ»,–մասնավորաբար ասել էր Փաշինյանը Կապանում:

Այսուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, իրավապահ մարմիններին հրահանգված է մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ ճանապարհ փակողներին «մատով անգամ չկպնել»: Սակայն ընտրություններից, իսկ ավելի ստույգ՝ Ամանորյա տոներից հետո նման մեղմություն ու հանդուրժողականություն այլեւս չի ցուցաբերվի:

«Փաստի» աղբյուրները տեղեկացնում են, որ ի մասնավորի ոստիկանությանը հրահանգված է տոներից հետո անհրաժեշտության դեպքում նույնիսկ կոշտ մեթոդներով բացել բոլոր ճանապարհները եւ թույլ չտալ բողոքների ու դժգոհությունների արտահայտման նման որեւէ դրսեւորում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով