Արհեստական շնչառության ապարատից անջատեք ատելություն և բարոյականությունից զուրկ գործողություններ քարոզող ձեր ֆեյքերի բանակը

Նիկոլ Փաշինյանի ցանած «սիրո և հանդուրժողականության» սերմերը կարծես թե ծիլեր են տալիս, որոնք աճման կարճատև փուլի, հեշտությամբ բազմանալու և «բարձր պտղաբերության» ու մեծ փոփոխականության շնորհիվ մուտացվում են անհասկանալի պրոդուկտի, որոնց թրթուրներն հիմնականում ապրում են փչացող պտուղների և բանջարեղենի վրա:

Արդեն տևական ժամանակ է մեր երկրում խոսքի ազատությունը դադարել է բարձրագույն արժեք համարվելուց, մի բացառությամբ միայն, եթե այդ խոսքի ազատությունը չես ծառայեցնում ամբոխավար վարչապետի՝ օր-օրի աճող անմտությունները գովերգելուն և նրան ու իր սահմանափակ գործունակ թիմին պաշտանմունքի առարկա դարձնելուն։


Հարգելի պարոն կառավարության ղեկավար, այն պետական ռեսուրսը, որը ծախսում եք Ձեր իրականացրած «հեղափոխության» պոպուլյացիայի արդյունք հանդիսացող ֆեյք մուտանտներին ազատ խոսք իրականացնողների դեպ պայքարի հանելու համար, կարող եք ավելի պրոդուկտիվ մի բան անել երկրի ու ժողովորդի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


Պրոդուկտիվ մի բան, որպիսին չտեսանք ինչպես  Ձեր վարչապետության այս հինգ ամիսների ընթացքում, այնպես էլ դրան նախորդած այն տաս տարիների ընթացքում, երբ եղել եք անձեռնմխելիությամբ օժտված պատգամավոր։


Արհեստական շնչառության ապարատից անջատեք ատելություն և բարոյականությունից զուրկ գործողություններ քարոզող ձեր ֆեյքերի բանակը, զբաղվեք պետականաշինությամբ և դուրս եկեք մեզ ու մեր երկիրը միջազգային հարթակում խայտառակելու Ձեր չհղկված կերպարից, այլապես գիտեք՝ կհնձեք այն, ինչ ցանել եք։

Իրավաբան՝ Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով