Սան Ֆրանցիսկոյում, մի խումբ ամերիկացի բանվորներ բողոքի ցույց են անցկացրել` ի նշան բողոքի կենցաղային վատ պայմանների դեմ:
Ոստիկանները ճնշելով ցույցը, ձերբակալել են 75 հոգու:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, մի խումբ ամերիկացի բանվորներ ցույց են անցկացրել, ի նշան բողոքի ապրուստի վատ պայմանների և ցածր աշխատավարձերի դեմ, սակայն ԱՄՆ-ի ոստիկանությունը ճնշել է բողոքարարներին:
Աշխատողների արհմիությունները տեղեկացնում են, Սան Ֆրանցիսկոյի ավելի քան 50 հյուրանոցների և 6 այլ քաղաքների 8000 հյուրանոցների աշխատողներ աշխատում են առանց պայմանագրի:
Ավելի քան մեկ տասնամյակ առաջ հյուրանոցի աշխատողների աշխատավարձը բարձրացավ ընդամենը 7% -ով, սակայն դա բավարար չէ նրանց ծախսերի համար:
ԱՄՆ-ի գործակալությունները և արհմիությունները պնդում են, որ Դոնալդ Թրամփի կողմից վարած հարուստների հովանավորչական քաղաքականությունը վնասել է աշխատավոր դասակարգին: