Daily Archives: 29.09.2018

Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից

Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։   Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմնաված կարգով: Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

«Չգիտեմ սահմանում ոնց, բայց անձամբ ես շատ անհանգիստ եմ լինելու այս գիշեր». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ պատմեց Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին։ Մտորելու և մտահոգվելու ահագին նյութ տվեց։ Չգիտեմ սահմանում ոնց, բայց անձամբ ես շատ անհանգիստ եմ լինելու այս գիշեր։ Մի քանի պատճառով։ Նախ, որովհետև անպատրաստ է եղել այդ հանդիպմանը, առավել ևս ինչ-որ բաներ… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանն այս օրերին բացակայում երկրից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Երկրից բացակայելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով եւ դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։ ԲՀԿ-ն, կարծես թե, դիրքավորվում է եւ չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։ Մինչդեռ Երեւանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ… Կարդալ ավելին »

«Ջարդ»՝ ԱԻՆ-ում. աշխատանքից ազատվողներից մեկին ինֆարկտ է «խփել». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է։ Նշանակումից մոտ չորս ամիս անց Հրաչյա Ռոստոմյանը կադրային ջարդ է սկսել։ Երեկ նախարարությունից հեռացվել են վարչության պետեր, բաժնի պետեր, ինչպես նաեւ մի քանի մարզային վարչության պետեր։ Աշխատանքից ազատման դիմում գրելու հորդորից հետո աշխատանքից ազատվողներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից… Կարդալ ավելին »

10.000 դոլար, մեկուկես մլն դրամ. առողջապահության փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 10 000 ԱՄՆ դոլար եւ 1 500 000 ՀՀ դրամ: Լենա… Կարդալ ավելին »

Ավինյանի համակուրսեցին պաշտոն է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նոր իշխանություններն ամեն օր ապացուցում են «պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՀՀՇ կարգախոսի արդիականությունը: Նրանք կարծում են, որ ԺԵԿ-ի պետերն էլ պիտի իրենց թիմից լինեն: Երեկ տեղեկացանք, որ ազատվել են «Արարատ ՋՕԸ»-ի՝ Ջրօգտագործողների ընկերության պետ, երիտասարդ Վանյա Թաթիկյանից և պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նշան Հակոբյանին: Վերջինիս համար միջնորդել է փոխվարչապետ… Կարդալ ավելին »

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հաղորդել է Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով կրկնել է ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ Իլհամ Ալիևի հետ Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ Ինչպես նշվում է, զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը որոշել են… Կարդալ ավելին »

Այդ երբվանից ՞մենք սկսեցինք ընդունել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները,որպես փոխադարձ կրակոցնե

Այդ երբվանից ՞մենք սկսեցինք ընդունել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները,որպես փոխադարձ կրակոցներ:Ինչ՞օպերատիվ կոմունիկացիա ,սա ինչ՞նորույթ է և վերջապես կա արդյոք Ալիևի խոսքին հավատալու որևէ երաշխիք: Լարվածությունը ի դեպ մեր կողմից չի եղել և չկա ,երևի Կիրիբատիի կամ Վանուատուի կողմից էին գնդակոծվում մի քանի օր առաջ հայկական սահմանամերձ գյուղերը: Վահան Բաբայան

ԲՀԿ-ն միացավ ՀՀԿ-ին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները եւ հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները, նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առա­ջացնելու նպատակով:   Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին եւ հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետ­ներում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման անհրաժեշտու­թյունը:… Կարդալ ավելին »