10.000 դոլար, մեկուկես մլն դրամ. առողջապահության փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նախարարի տեղակալը հայտարարագրել է բնակարան:

Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 10 000 ԱՄՆ դոլար եւ 1 500 000 ՀՀ դրամ: Լենա Նանուշյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից:

2018թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 7 074 000 ՀՀ դրամ: Նշենք, որ Լ. Նանուշյանն այս պաշտոնին է նշանակվել հունիսի 4-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախարարի տեղակալն աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.): 2002– 2006 թթ. դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում: 2003- 2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2012-2013 թթ. զբաղեցրել է առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը: 2013 թ. մինչ 2018 թ. հունիսի 4-ը նա եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգողը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով