Daily Archives: 05.09.2018

«Ամոթ է։ Դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի». Հովիկ Աբրահամյան. Tert.am

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Մարտի 1»–ի գործի շրջանակում Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ–ի կողմից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին՝ նշելով, որ հայտնաբերված զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։ -Մարտիմեկյան գործի նախաքննության շրջանակներում ԱԱԾ-ի կողմից Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ապօրինի զենքի… Կարդալ ավելին »

«Աստված ենք կանչում, խաչակնքվում ու գնում, որ այդ օրը մեր վերջին օրը չլինի». Հետիոտնային կամուրջը վթարված է. Aravot.am

Վանաձորի Չուխաջյան թաղամասը Խնձորուտին կապող հետիոտնային կամրջից օգտվելու համար որոշակի հմտություններ են պետք: Պատճառն այն է, որ կամուրջը շահագործման համար մեղմ ասած այլեւս պիտանի չէ: Բնակիչներն այն անցնում են ցատկոտելով, որպեսզի հնարավորին չափ խուսափեն վնասվելուց: Կամուրջը բազմիցս վերանորոգվել է տեղի բնակիչների ուժերով: Եղել է նաեւ դեպքեր, երբ Վանաձորի քաղաքապետարանն է վերանորոգման ու ամրացման աշխատանքներ իրականացրել,… Կարդալ ավելին »

Երևանին կտրուկ փոփոխություններ են պետք. «Ռեֆորմիստներ»-ի քաղաքապետի թեկնածու

Մենք ներկայացնելու ենք շատ պարզ ու հստակ կազմված և իրագործելի ծրագիր: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության թեկնածու, կինոռեժիսոր Արտակ Ավետյանը: Նա համոզված է, որ ընտրությունները կանցնեն արդար և թափանցիկ, իրենք մեծ շանսեր ունեն հաղթանակի: Նա անդրադարձավ նաև մրցակցությանը: yerevan.today

Ելփինի երեխաները դեռ չեն կարողանում դպրոց գնալ՝ գյուղ ներթափանցած աղանդավորական խմբի պատճառով

Սեպտեմբերի 1-ը նշեցին Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների դպրոցներում՝ բացի Ելփին գյուղի դպրոցից: Արդեն սեպտեմբերի 4-ն է, սակայն Ելփին գյուղի երեխաները դեռ չեն կարողանում գնալ դպրոց և օգտվել իրենց՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքից: Պատճառն այն է, որ անցած տարվանից գյուղ է ներթափանցել ինչ-որ աղանդավորների խումբ: Իրենց անվանելով ճշմարիտ հավատացյալներ՝ իրենց համակիր հանդիսացող դպրոցի ուսուցչուհիներից մեկի միջոցով… Կարդալ ավելին »

Փաշինյանը պետք է հստակ գիտակցի, որ անազնիվ ձևով 2 լարի վրա չես կարող խաղալ, մանավանդ որ այդ լարերից մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ ԱՄՆ-ն…

Գիտեք ինչու՞ է Լավրովը կասկածներ հայտնում , այն էլ՝ հրապարակավ, որ աշխարհաքաղաքական այլ բևեռներից Հայաստանի ներքին գործերին խառնվելու կասկածներ ունի, քանի որ ԱՄՆ դեսպան Միլսն իր պարտքն է համարում երկու օրը մեկ խոսել Մարտի 1-ից և չնկատելով այն, որ վարչապետ Փաշինյանը բացեիբաց դատավորներին կոչ է անում խելքները գլուխները հավաքեն, իսկ մարտի 1-ի արդար դատավարության քողի… Կարդալ ավելին »

Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ

Այսօր մամուլում բացահայտ ապատեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի ես օգնում եմ ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում: Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ մի-քանի պատճառով. ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ, ղեկավարում եմ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունը, և ինչպես բոլորիս է հայտնի, ՀՀԿ-ն ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու: Խնամի-բարեկամական կապերը չեն կարող որևէ կերպ ազդել… Կարդալ ավելին »

Գերմանիայի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ից 6-ը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվելու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Նախատեսվում են Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումները Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են թուրք-գերմանական հարաբերություններին, Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին, տարածաշրջանային և միջազգային… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ու Թուրքիան դեմ են, որ Բաշար Ասադն Իդլիբում ռազմական գործողություններ սկսի

Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։  Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները և Սիրիայում (Իդլիբ, Մանբիչ) ստեղծված լարված իրավիճակը։ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը արտգործնախարարաների  հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել. «Պետքարտուղար Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համակարծիք են, որ անընդունելի է Սիրիայի կառավարական ուժերի կողմից… Կարդալ ավելին »

Անցել է 10 տարի. ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել. Ալիկ Սարգսյանը` Մարտի 1-ի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում եւս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կապված այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների հետ: Մարտի 1-ի դեպքերից հետո` մինչեւ 2011թ., ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրեց այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվել է` արդյո՞ք իրեն… Կարդալ ավելին »

Ինչու է իրականում Դալարիկի գյուղապետը հրաժարական տվել. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետարանը վերջերս Դալարիկի գյուղապետարանում իրականացված ստուգումների արդյունքում լուրջ խնդիրներ է բացահայտել: Դալարիկ համայնքի ավագանու 8 անդամները դիմում են ներկայացրել գյուղապետին` սոցօգնություն ստանալու համար, այնուհետեւ իրենք էլ կողմ են քվեարկել իրենց այդ գումարը հատկացնելու որոշմանը: Արդյունքում, ընդհանուր առմամբ հատկացվել է 500 հազար դրամ: Բացի այս` ավագանու… Կարդալ ավելին »