«Փաշինյանը հրաժարվեց օգտագործել «ազատագրված տարածքներ» արտահայտությունը» (Տեսանյութ)

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանը գլխավորապես կենտրոնացավ նախօրեին հրապարակված հայտնի ձայնագրության մասին հարց ու պատասխանի եւ վարչապետի կողմից ներկայացված բացատրության վրամինչդեռ Արցախյան գործընթացի կապակցությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված

պատասխանի ժամանակ արձանագրվեց չափազանց կարեւոր եւ ուշագրավ մի

փաստ: Այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ու մանրամասնում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Արցախի հարցի կարգավորման մասին նախորդ իշխանություններից «ժառանգություն» մնացած տարբերակին ակնարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց օգտագործել «ազատագրված տարածքներ» արտահայտությունը:Ազատագրված տարածքներին ակնարկելու ժամանակ ՀՀ վարչապետը մի քանի վայրկյան տեւած լռությունից ու տատանումից հետո,

որի ընթացքում ակնհայտ է, որ փորձ է կատարում հարմար ձեւակերպում գտնել ազատագրված տարածքների համար, ի վերջո, գտնում է հետեւյալ տարօրինակ լուծումը՝ «ձեզ հայտնի տարածքները»: ՀՀ վարչապետի նման պահպանողականությունը կարող է բացատրվել նրանով, որ վերջին օրերին Արցախի հարցի կապակցությամբ նրա կատարած ցանկացած հայտարարությունն արժանացել է ադրբեջանական կողմի կոշտ արձագանքին:

Եղելությանն ինչպիսի արդարացում էլ, որ տրվի որեւէ փոփոխություն չի կարող մտցնել այն իրողության մեջ, որ նախորդ իշխանություններին Արցախի հարցում պարտվողական կեցվածք ունենալու եւ տարածքներ հանձնելու մեջ մեղադրող ՀՀ վարչապետը ՀՀ Ազգային ժողովում հրաժարվեց պատմականորեն հայ ժողովրդին պատկանող տարածքները ազատագրված կոչելուց, դրանց տալով «ձեզ հայտնի» տարօրինակ ու անիմաստ բնորոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով