«Սերժ Սարգսյանի որոշումը ճիշտ է». Ալեքսանդր Իսկանդարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը՝ լռել, ճիշտ է։ Նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով 168.am-ի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց ի վեր Սերժ Սարգսյանը լուռ է։

«Ներկայիս քաղաքական գործընթացներին ընդդիմանալը դժվար է»,- ասաց Ա.Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ ապրիլի 22-ից մինչև մայիսի 8-ը ՀՀԿ-ն փորձում էր, նահանջելով, իր ետևից ամրագրել որոշ հարթակներ, բայց ոչ մի բան չէր ստացվում։ Ա.Իսկանդարյանը նշեց, որ Փաշինյանի լեգիտիմությունը ցույց է տալիս, որ նման իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ընդդիմանալը խելամիտ չի լինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հարցին, թե ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ի՞նչ շանս կունենա, քաղաքագետը պատասխանեց.

«Դա կախված է նրանից, թե երբ կլինեն ընտրությունները, եթե աշնանը կամ ձմռանը, ապա ԱԺ անցնելու շանսը մեծ չէ: Ձմռանից հետո ինչ-որ բան կարող է փոխվել, բայց ոչ շատ լուրջ: Հաշվի առնելով մյուս երկրների փորձը, որ անցել են նման իրադրության միջով, և հաշվի առնելով ներկայիս իշխանությունների ժողովրդականությունը, Փաշինյանի բարձր վարկանիշը դեռ շատ երկար կպահպանվի: Դաշտը լրջորեն փոխելու հնարավորությունը չի բավարարի ՀՀԿ-ին: Գուցե ռեբրենդինգ անելու, ինչ-որ բան փոխելու դեպքում ինչ-որ մի ժամանակ ապագայում հնարավոր է՝ ՀՀԿ-ն կրկին շանս ստանա»:

Երևանի ավագանու ընտրություններում պարտված ուժերը, ըստ Ա.Իսկանդարյանի, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կվերակազմավորվեն: Ներկայումս, քաղաքագետի կարծիքով, Փաշինյանի և նրա թիմակիցների դեմ ոչ ոք կանգնած չէ, սակայն դա կփոխվի, քանի որ այսպիսի մեծ վարկանիշը երկար չի մնա, բայց դա այսօրվա խնդիր չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով