«Սահմանադրությունը փոխել՝ վերարտադրվելու համար, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին». Արմեն Աշոտյան

«Ես վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած, հոգնեցուցիչ և հյուծող այց է ունեցել, այնքան լարված է եղել մինչև այց, այցի ընթացքում և հետո, որ մոռացել է, որ ՀՀ-ում կա գործող Սահմանադրություն և իր քաղաքական ցանկությունները, այնուհանդերձ, պետք է ինստուտոցիոնալիզացնի բացառապես ՀՀ Սահմանադրության շրջանակներում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Սահմանադրություն փոխելու նախաձեռնության մասին:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ցանկանում Սահմանադրությունը փոխել, Ա.Աշոտյանը կատակով օրինակ բերեց, թե եթե մի գեղեցիկ, չամուսնացած աղջկա հարցնեն կամուսնանա՞ս, կասի՞ այո, եթե չգիտի` ով է այդ մարդը, ինչ ընտանիքից է. «Սահմանադրական փոփոխություն կոչվածը,

եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, տեսլական, առաջընթաց, ապա խորհրդարանական կառավարության մոդելից որևէ մեկը, այդ թվում՝ գործող իշխանությունը, չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել՝ վերարտադրվելու համար, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ա.Աշոտյանն ընդգծեց, որ Սահմանադրությունները չեն կարող փոխվել այս կամ այն անձի ցանակություններից ու նկրտումներից ելնելով: Ըստ նրա՝ իշխանությունը խնդիր ունի այս բարձր լեգիտիմությունը, որ դեռ գոյություն ունի վարչապետի անձի շուրջ, ուղղել բարեփոխումներին:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով