Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հիմնահարցը. Առավոտ

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես, բնականաբար, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ հակամարտության խաղաղ լուծմանն աջակցելու ուղղությամբ»,- ասել է Պուտինը:

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ, իսկ նոր բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն դրանց: «Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց կապված են բարեկամության և համագործակցության ամուր կապերով: Մեր պետությունների հարաբերությունները կրում են գործընկերային, փոխշահավետ բնույթ՝ հիմնված բարիդրացիության, միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա»,- ասել է Պուտինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամբողջական հոդվածն այստեղ  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով