ԱԱԾ պետն ու ՀՀ վարչապե՞տն են ստում, թե՞ դատավորը

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության վերաբերյալ:

Վաչե Մարգարյանը մասնավորապես նշել է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցությունը՝

26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել եւ նրա հետ երբևիցե որեւէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Iravunk.com

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով