«Վստահեցնում եմ, որ այդ ծախսերն իրականացրել եմ հիմնադրամի ռեսուրսներով». Արթուր Աղաբեկյանը չի ընդունում մեղադրանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի կապակցությամբ, ավելին՝ մեղադրանք է առաջադրվել այդ հիմնադրամի հիմնադիրներից գեներալ Արթուր Աղաբեկյանին:

Թերթի հետ զրույցում Աղաբեկյանը նշել է, որ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու ծախսերն իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի տոկոսներից, եւ իրականացրել եմ բացառապես կանոնադրության շրջանակում»,- ասել է նա:

Աղաբեկյանը նաեւ պնդել է. «Փաստի առթիվ ինձ մեղադրանք է առաջադրված որպես բացառապես իմ իրավասության շրջանակներում, իմ գործողությունների համար: Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը եւ պետք է հնարավորություն ընձեռնեմ քննչական կոմիտեին իմ ցուցմունքներով ու մանրամասնելով ամեն ինչ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով