Վաեզի.«Նեթանյահուն և Թրամփը պատրանքների մեջ են»

ԻԻՀ նախագահի գրասենյակի տնօրենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի նախագահի և Սիոնիստական ռեժիմի վարչապետի հայտարարությունները պատրանք է բնութագրել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նշելով, որ Նեթանյահուի խոսքերն անարժեք են աշխարհում, Մահմուդ Վաեզին ասել է.«Նեթանյահոի հակաիրանական հայտարարությունները չեն կարող խեղել ԻԻՀ դիրքն աշխարհում»:

Հինգշաբթի օրը, ԻԻՀ դեմ նոր շոույի ընթացքում, Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում մի քանի նկարներ ցույց տալով, հայտարարեց, թե Թեհրանի մոտակայքում միջուկային գաղտնի պահեստ կա:

Նեթանյահուն այն պայմաններում նման զավեշտալի ներկայացում սարքեց, երբ ՄԱԳԱՏԷ-ն մինչ օրս 12 զեկույցներում հաստատել է Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթը:

Անցած երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթում, Թրամփն իր ձեռքբերումներն ավելի մեծ բնութագրեց այդ երկրի նախկին նախագահների համեմատությամբ և նրա այս հայտարարությանը հաջորդեց ներկաների ծիծաղը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով