Սեպտեմբերի 14-ից կանգնելու է ներկրումը, 46-52 դոլար թանկանալու է ցորենի մեկ տոննան, որն ազդելու է նաև հացի գնի վրա

«Ժամանակ» թերթը գրում է.

Սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացնելու, բեռնատարներով ճանապարհներ են փակելու

 

«Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։ Բեռնափոխադրողները հերթական ծանուցումն են ստացել վրացական կողմից, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերվանից սկսած չեն կարող ցորենով բեռնված իրենց մեքենաներով հատել վրացական սահմանը։

 

«Ոչ մի բան էլ չի լուծվել, էդ զեղչերի մասին խոսակցություններն էլ հեքիաթներ են։ Սեպտեմբերի 14-ից կանգնելու է ներկրումը։ Իսկ եթե 52 տոկոս զեղչ էլ անեն, ապա մեր հաշվարկներով, մեկ է, 46-52 դոլար թանկանալու է ցորենի մեկ տոննան, որն ազդելու է նաև հացի գնի վրա։ Ցամաքային ճանապարհով ու ծովով փոխադրման միջև տարբերությունը կազմելու է 140 դոլար 1 տոննայի համար»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բեռնափոխադրողներից մեկը։

 

Նրա խոսքով՝ իրենք փաստի առաջ են կանգնելու, քանի որ հեղափոխությունից հետո, երբ հայտարարվեց մոնոպոլիաներ չլինելու մասին, մարդիկ բեռնատար մեքենաներ են գնել, որպեսզի սկսեն ներկրում իրականացնել, բայց հիմա փաստի առաջ են կանգնել, չգիտեն՝ ինչպես մարել իրենց վարկերը, մեքենաների արժեքը վճարել։

 

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե այս հարցը վերջնական լուծում չստանա, իրենք սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացնելու, բեռնատարներով ճանապարհներ են փակելու»:

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

«Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում հոսանքի վճար... ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, իմ անունից ևս հաստատում եմ, որ շատ զարմանալի բաներ են տ...
Ադրբեջանցին փորձում է չեչենների հետ կոնֆլիկտը ջար... ՍԱ ԷՆ ՀԱՅ ՏՂԵՆԱ, ՈՐ ՉԵՉԵՆՆԵՐԻ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՄԵՂՔԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋԱՐԴԵՆ ԳԼԽԻՆ։ ԷԴ ՖԱՈՒԴ ԱԲԱՍՈՎԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵՔ, ԱՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԴԱՏԱ ՀԱՍՆՈՒՄ...
«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ ... «Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պե...
Ալիևը շարունակաբար սպառնում է Արցախին և Հայաստանին... Փաշինյանը կամ մոլորության մեջ է,կամ ինքն է ժողովրդին մոլորեցնում։ Երկու դեպքում էլ նա պետք է հեռանա։ 1988թի փետրվարի 20-ը ոսկե տառերով է գրված...
Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությու... «Հեղափոխությունից հետո ակտիվացել են, այսպես կոչված, «լիբերալ» գաղափարներ կրող կերպարները: Հենց նրանք են, որ փորձում են այսօր հայ ավանդական հասարակ...
Շնորհավորո՛ւմ եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ. Վահա... Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր պատմական օր է: 31 տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի հանրահավաքները բացեցին նոր պատմական ժամանակաշրջան բոլորիս համ...
Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հ... Սիրելի հայրենակիցներ, Այսօր Արցախի վերածննդի օրն է, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Շնորհավորում եմ ձեզ: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ստ...
«Նիկոլի երբևէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի ել... Նիկոլի երբեւէ ունեցած ամենավատ ելույթն էր Դսեղի այսօրվա ելույթը։ Նախ, Թումանյանը բոլորովին աղքատ մարդ չի եղել, սերել է բավականին հարուստ գերդաս...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով