Սա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք. Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ դիմել է վարչապետին` նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, ուստի կարելի է խոսել թվերից:

«Մենք կարող ենք շատ բան խոսել, բայց բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն: Ի՞նչ կարող եք անել, որ մեր երկրում, որի ապագայի համար բոլորս ենք անհանգստանում, լինի կանխատեսելիություն»,-ասաց Վարդանյանը։

Փաշինյանը պատասխանեց. «Տեղի է ունեցել հեղափոխություն, այդ ընթացքում Հայաստանի կայունությունը ոչ մի րոպե չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ խոսում են անկայունության, քաղաքացիական պատերազմի մասին. այդ ինչի՞ մասին է խոսքը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին ու միշտ է պատկանելու, ուզում եք՝ ինձ ցմահ միապե՞տ հայտարարեմ, որ ասեք` կայունություն կա»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանը նաև նշեց, որ կայունության գործոնը լինելու է այն, որ ժողովուրդն է որոշելու՝ ով լինի իշխանության, իսկ եթե լինեն ուժեր, որ ցանկանան անկայունություն մտցնել, այդ ուժերն իրենց պատասխանը կստանան միարժեք և աներկբա. «Թող որևէ մեկը դրանում չկասկածի: Հետո լաց կլինեն, կասեն՝ քաղբանտարկյալ ենք և այլն, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում:

Որևէ մեկը չի կարող Հայաստանում անկայունություն մտցնել, ես դա ձեզ երաշխավորում եմ: Ընդ որում` անկայունություն ասելով նկատի ունեմ ապօրինի որևէ գործունեություն: Բոլորը ազատ են օրենքով սահմանված քաղաքական գործունեություն իրականացնել, մենք այդ հնարավորությունը տալիս ենք, բայց կոկորդիլոսի արցունքներ պետք չէ թափել, ասել` մենք Ռուսաստանի բարեկամն ենք, մեզ բան են ասում: Ռուսաստանի բարեկամը հայ ժողովուրդն է ու Հայաստանը, թող որևէ մեկը իրեն չհամարի Ռուսաստանի էքսկլյուզիվ բարեկամը Հայաստանի Հանրապետությունում»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Analitik

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով