«Սանիթեքը» ասելիք չունի՞, թե՞ անելիք. Ինչու «հանկարծ» շարքից դուրս եկան բոլոր մեքենաները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեքը», ուղղակի անգործության է մատնված:

Դեռ մեկ ամիս առաջ անդրադառնալով այս խնդրին՝ զրուցել էինք կառույցի պատասխանատուներից մեկի հետ, ով ասել էր, թե տեխնիկական խնդիր ունեն, այն է՝ մեքենաների մեծ մասը փչացել է, իսկ խնդիրը կկարգավորվի մի քանի օրից, երբ նոր մեքենաներ կունենան: Ոչ միայն մի քանի օրից, այլև մեկ ամսից էլ չի կարգավորվում խնդիրը:

Ավելին, մեր զրուցակիցն ասել էր, թե անլուրջ է իրավիճակը որպես սաբոտաժ որակելը: Որպեզի հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում, ինչպես հանկարծ շարքից դուրս եկան բոլոր մեքենաները ու երբ «Սանիթեքը» «շարք կվերադառնա», գրավոր հարցում ենք ուղարկել նրանց: Օրենքով նախատեսված ժամկետում պատասխան չենք ստացել: Չունե՞ն ասելիք, թե՞ արդեն առաջնորդվում են «թքած ունենալու» սկզբունքով, դժվար է ասել:

Իսկ հարցերը հետևյալն էին. ի՞նչ ժամկետներում կկարգավորվի առկա խայտառակ վիճակը, ի՞նչ փուլում է նոր մեքենաներ ունենալու գործընթացը, արդյոք «Սանիթեքի» նման գործելաոճը կապված չէ իշխանափոխության հետ: Եվս մեկ հարց վերաբերում էր բարձրահարկ շենքերի աղբատար խողովակների փակման հետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում․«Ժողովուրդ»... Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ...
Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաննե... «Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Հերթում առաջինը Արաքսի ափին...
Կառավարությունն ու տնտեսությունը՝ կոտրած տաշտակի ա... «168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանի ներդրումային դաշտն իշխանափոխությունից անգամ 10 ամիս հետո ուշքի չի գալիս։ Թե իր գործողություններով քաղաքական իշխանո...
Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջա...
«Հրապարակ». Շուտով նոր ծխախոտի գործարան կբացվի... «Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ ««Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլոր...
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Կարող են ստանալ ՀՀ քա... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը եւս ի... «Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրեն...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով