«Նոր խորհրդարանում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող պատգամավորներ». Սերգեյ Բագրատյան

«Նոր խորհրդարանում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող և հանրային կարծիքը սպասարկող պատգամավորներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո նոր իրողություններ են ձևավորվել, և եթե նախկինում տարբեր ընտրություններ են անցկացվել, ապա հիմա, ըստ նրա՝ հնարավոր է նոր որակների ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի կարիք զգացվի.

«Այն մարդիկ, ովքեր պատրաստ չեն, չեն կարող առաջադրվել, որովհետև հանրային պահանջն արդեն այլ է։ Եթե հանրային պահանջ լինի, որ ունենանք բացարձակ կարողությունների տեր ՍԴ նախագահ, ուրեմն՝ վաղ թե ուշ հանրությունն իր մեջ ստեղծելու է այդ պայմանը, որը գալու է ԱԺ։
Եթե հանրությունը ցանկանում է տեսնել ավելի երիտասարդ, բանիմաց կադրերի ԱԺ-ում, այդ պահանջը ձևակերպվելու է և ընտրության ընթացքում իրացվելու է։ Այն ընտրությունները, որոնք կատարվել են մինչ թավշյա հեղափոխությունը, ժամանակի ընթացքում վերանայվելու են։ Հանրային պահանջն է բերելու դրան, ոչ թե որևէ քաղաքական ուժի ցանկությունը»։
«168 Ժամ»

Նմանատիպ նորություններ

Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, կ... Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար, կամ նախկին նախագ...
Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր... Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր զիբիլանոցա ուզում բացվի: Աշխարհագրական կոորդինատներն են Գեղադիր և Ողջաբերդ գյուղերի արանքը: Ավե...
Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտի» ևս 4 անդամի մեղադր... Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ» նախաձ...
Իշխանության վարկանիշը իջնում է անասելի արագությամբ... Մամուլը գրում է,որ ռեֆորմիստները սկսում են բողոքի ակցիաներ:Այո նման քննարկում իրոք եղել է մեր կառույցներում,սակայն այս պահին նման որոշում չկա: ...
«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Նիկոլ Փ... Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am -...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով