Ինչու Մանվել Գրիգորյանը մինչև հիմա չի հարցաքննվել

Չնայած մարտի 1-ի քրեական գործով լուրջ տեղաշարժ է սկսվել, բայց մինչեւ հիմա ՀՔԾ-ում չի հարցաքննվել 2008թ. ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Մինչդեռ, հիշեցնենք, մարտի 1-ի գործի

դրվագներից մեկն էլ վերաբերում է բանակն օգտագործելով սահմանադրական կարգի տապալմանը: Տեւական ժամանակ է՝ Մանվել Գրիգորյանը կալանավորված է յուրացումների ու ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկություններ ճշտել Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված՝ ի՞նչ փուլում է այն գտնվում, արդյոք գեներալին հարցաքննե՞լ են եւ արդյոք նոր փաստեր ի հա՞յտ են եկել: Սակայն նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հրաժարվել է մանրամասներ հայտնելուց` ասելով, որ գործը նախաքննական փուլում է, եւ ինքը չի կարող որեւէ բան ասել: «Դա նախաքննական գաղտնիք է»,

— պատասխանեց նա: Փաստաբանը խոսեց Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների մասին: Լեւոն Բաղդասարյանը նշեց` ճիշտ է պատշաճ բուժօգնություն է ցույց տրվել պարոն Գրիգորյանին, բայց մենք շարունակում ենք պնդել որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ: «Նա տառապում է քաղցկեղով, վիրահատված է, ունի շաքարային դիաբետ: Սա անհամատեղի է կալանքի հետ: Մենք պատրաստ ենք հասնել մինչեւ Եվրոպական դատարան այս հարցին լուծում տալու համար»,- հավելեց փաստաբանը:

 

Armlur.am

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով