Ավստրալիայի ԱԳ նախարարը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը

Ավստրալիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդ երկիրը հեռու է մնալու Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից:

ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Մարիս Փեյնը ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարել է. «Ավստրալիան իրեն հեռու է պահելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական քաղաքականությունից»:

«Ավստրալիան շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին և համարում է, որ դա անբեկանելի է»,-հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարարը:

ԱՄՆ-ն մայիսի 8-ին լքեց ՀԳՀԾ-ն և հայտարարեց, որ նոյեմբերի 4-ից զրոյացնելու է Իրանից նավթի, գազի ու նավթամթերքի արտահանումը:

Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը և Թուրքիան, ընդդիմանալով ԱՄՆ նախագահի որոշմանը, հայտարարել են, որ չեն հետևելու Դոնալդ Թրամփի ցանկություններին:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով