ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքով նոր քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը:

Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որն արդեն ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Աղբյուր ՝ Yerevan.today

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով