Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2.5-ամյա ուսումնական ծրագրի շրջանավարտների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղեկալ Գաբրիել Բալայանը։ 33 ունկնդիրները քաղաքացիական բուհերում սովորելու ընթացքում նաև հաճախել են ռազմական համալսարան և սպայական կրթություն ստացել։
Առաջիկա օրերին նորանշանակ լեյտենանտները վիճակահանությամբ կընտրեն իրենց մշտական տեղակայման վայրն ու կմեկնեն զորամասեր՝ ղեկավարելու առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news