Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կանցկացնի իր հերթական մենամարտը՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար:
Ավագյանի մրցակիցը կլինի ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Եվգենի Սմիռնովը, հայտնում է «Punch Boxing Armenia»-ի ֆեյսբուքյան էջը:
24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 14 մենամարտ, որից 13-ում հաղթանակ է տոնել, 1 մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Առաջիկա մենամարարտն առանձնանում է նրանով, որ 2 մարզիկներն էլ դեռևս անպարտելի են:
Արամը, հիշեցնենք, հաղթանակ է տոնել նախորդ բոլոր 8 մենամարտերում: Սմիռնովն իր առաջին մենամարտն անցկացրել է 2014 թվականի մարտի 15-ին, իսկ վերջին մենամարտում հունիսի 23-ին առավելության է հասել Տանզանիան ներկայացնող ուժեղագույն բռնցքամարտիկ Բաինա Մազոլայի նկատմամբ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news