Օգոստոսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։
Շնորհավորելով ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարեցին մաքսային ոլորտին առնչվող հարցերի:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Տեղեկանք․ Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։