Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

Օգոստոսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։

Շնորհավորելով  ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարեցին մաքսային ոլորտին առնչվող հարցերի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկանք Վրաստանի ֆինանսների նախարարության ենթակայության տակ են գտնվում մաքսային և հարկային ծառայությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով