5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 117 հազար դոլար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Էլոյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք` երկու բնակարան, մեկ առանձնատուն, ավտոտնակ եւ հողամաս: Նրան են պատկանում նաեւ երկու ավտոմեքենաները` «LEXUS IS 200» եւ «INFINITI QX 60» մակնիշների:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա` հունիսի 15–ի դրությամբ կազմել են 117 հազար ամերիկյան դոլար: Եկամուտները նույնպես արտարժույթով են արտահայտված: Դրանք կազմել են 44 հազար 928 ԱՄՆ դոլար եւ ստացվել քաղաքացիաիրավական պայմանագրերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2008– 2012 թթ. եղել է Սան Ֆրանցիսկոյի «Մաքդոնալդ արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցի նախագծերի ղեկավարը, իսկ 2012–2018 թթ. ԱՄՆ–ում հիմնադրել եւ ղեկավարել է «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով