Daily Archives: 30.08.2018

Կանխավ շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր կաջակցեն ինձ և իմ թիմին

Հարգել հայրենակիցներ,հարգելի Երևանցիներ, սիրելի ընկերներ`տեղեկացնում եմ, որ առաջադրվել եմ Երևանի ավագանու թեկնածու, և Ռեֆորմիստների կուսակցության ցուցակում զբաղեցնում եմ 11-րդ հորիզոնականը: Շնորհակալություն եմ հայտնում կուսակցության նախագահ` Վահան Բաբայանին այս մեծ պատասխանատվությունը ստանձնելու համար և ամենակարևորը հաջողություն եմ մաղթում մեր սիրելի թիմակիցներին: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր կաջակցեն ինձ և իմ թիմին Գրետա Հովհաննիսյան

«Ռեֆորմիստներ»-ի կուսակցության կողմից, Երևանի ավագանու թեկնածուների մամլո ասուլիսը

«Ռեֆորմիստներ»-ի կուսակցության կողմից, Երևանի ավագանու թեկնածու առաջադրվածները, քաղաքական դաշտում լայն ճանաչում չունեն, սակայն տվյալ իրավիճակում՝ հենց դա է հասարակության պահանջը՝ ընտրողները նոր շունչ ու ոգի, նոր դեմքեր և նոր եռանդ են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ավագանու թեկնածուներ Գայանա Ղուլյանը, Կարեն Վարդանյանը և «Ռեֆորմիստներ»-ի քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Ավետյանը: «Հենց «Ռեֆորմիստներ» անունն… Կարդալ ավելին »

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Դեն Բիլզերիանի Արցախ կատարած այցի համար

Այս մասին գրում է ադրբեջանական trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը: Նման հայտարարության համար, ըստ ադրբեջանական դատախազության, հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ հայկական արմատներով «Պոկերի արքան» «ապօրինի այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Այս հայտարարությունը արվել է հինգշաբթի օրը:   Հիշեցնենք, «ՀԱՅ ՁԱՅՆ» լրատվականի հետ զրույցում, մեկնաբանելով Բիլզերյանի արցախյան այցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի… Կարդալ ավելին »

Չունենալով քաղաքական տանիք՝ խիզախորեն մասնակցելու եմ ընտրություններին. Արտակ Ավետյան

Սեպտեմբերի 23-ն տեղի կունենա Երևանի ավագանու ընտրությունները.  ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը ներկայացնում է հարցազրույցների շարք, ընտրություններին մասնակից կուսակցությունների անդամների, քաղաքապետի թեկնածուների հետ: Մեր զրուցակիցն է  Երևանի ավագանու «Ռեֆորմիսներ» կուսակցության Երևանիքաղաքապետի թեկնածու, ռեժիսոր ԱՐՏԱԿ ԱՎԵՏՅԱՆԸ: -Դուք նոր մարդ եք քաղաքականության մեջ, ի՞նչ եք կարծում, այդ հանգամանքը կօգնի, թե՞ կխանգարի ձեզ: -Այո, ես նոր մարդ եմ քաղաքականության մեջ, հրավեր եմ ստացել «Ռեֆորմիստներ» կուսակցությունից՝ իմ թեկնածությունը առաջադրել ավագանու ընտրություններին, որպես քաղաքապետ: Բայց ես անկուսակցական եմ: Կարծում եմ, որ իմ ոչ քաղաքական անցյալը միանշանակորեն դրական դեր կունենա, բայց… Կարդալ ավելին »

Հաղթենք միասին…

Եվ այսպես մեր առաջին քայլը արված է,մենք առաջադրվեցինք: Սպասվում է թեժ պայքար Երևանի ձայների համար: Ամեն ինչ սկսվում է առաջին քայլից և հիշեք անհնար բաներ չկան պետք է շատ աշխատել,շատ հավատալ և հաղթանակը անպայման մերը կլինի: Հաղթենք միասին… Վահան Բաբայան

Պարտավորվածության ու երախտագիտության զգացումով ՝ գործելու եմ սկզբունքներիս հավատարիմ

Հարգելի ընկերներ, սիրելի երևանցիներ,տեղեկացնում եմ, որ առաջադրվել եմ Երևանի ավագանու թեկնածու և Ռեֆորմիստների կուսակցության ցուցակում զբաղեցնում եմ 4-րդ տեղը: Պարտավորվածության ու երախտագիտության զգացումով ՝ գործելու եմ սկզբունքներիս հավատարիմ՝ իրագործելով հայրենակիցներիս խնդիրները՝հարցերին ճիշտ լուծումներ տալով… Վերածնված Երևանում զարթոնք է ապրելու բնությունը՝ գերիշխելով կանաչը՝ հանգստի օրրան պարգևելով երևանցիներիս… Կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր  կաջակցեն ինձ… Կարդալ ավելին »

Շնորհակալ եմ Երևանցիներին ինձ որպես ավագանու անդամ վստահողներին

Շնորհակալ եմ Երևանցիներին ինձ որպես ավագանու անդամ վստահողներին «աննախադեպ» աջակցության համար: Այդպիսի «հզոր քաղաքացիական ակտիվությունը ու համախմբումը» չափազանց կարևոր է: «Հասկանում եմ իմ հսկայական պատասխանատվությունը Երևանի քաղաքացիների ( ընտրողների), երկրի առաջ: Ամենը, ինչի մասին գրված է մեր ծրագրում, պետք է արվի: Երևանցիներին անհրաժեշտ է «իսկական ճեղքում» և Երևանցիների աջակցության մեջ ես տեսնում եմ դրա պատրաստակամությունը:… Կարդալ ավելին »

Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ առաջադրվել եմ Երևանի ավագանու թեկնածու

Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ առաջադրվել եմ Երևանի ավագանու թեկնածու և Ռեֆորմիստների կուսակցության ցուցակում զբաղեցնում եմ 3-րդ տեղը: Այս պահին շատ խոսել, խոստումներ տալ չեմ ուզում, կփորձեմ ընտրություններից հետո գործով ցույց տալ: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր թիմին ու ինձ կաջակցեն, նաև նրանց, ովքեր չեն աջակցի: Ակնկալում եմ արդար մրցակցություն: Բոլոր մրցակիցներիս… Կարդալ ավելին »

Oգոստոսի 30-ի աստղագուշակ

Խոյ: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել, և չխառնել հույզերն ու գործնական շահերը:… Կարդալ ավելին »

Աշխարհը պիտի կառավարվի ոչ թե ուժի այլ օրենքի միջոցով. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է. «ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկն է աշխարհը կառավարել ոչ թե բռ ննի ուժի, այլ օրենքի միջոցով»: Ղոլամալի Խոշռուն չորեքշաբթի օրը միջնորդության և տարաձայնությունների կարգավորման թեմայի քննարկմանը հատկացված ԱԽ-ի նիստում ընդգծել է. «Միջնորդությունը պիտի քննարկվի առավել լայն, այդ թվում միջազգային մասշտաբով օրենքի իշխանության ամրապնդման դիտանկյունից»: «ՄԱԿ-ի անդամ երկրներն օրենքի իշխանության ամրագրման շրջագծում… Կարդալ ավելին »