Աշխարհը պիտի կառավարվի ոչ թե ուժի այլ օրենքի միջոցով. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է. «ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկն է աշխարհը կառավարել ոչ թե բռ ննի ուժի, այլ օրենքի միջոցով»:

Ղոլամալի Խոշռուն չորեքշաբթի օրը միջնորդության և տարաձայնությունների կարգավորման թեմայի քննարկմանը հատկացված ԱԽ-ի նիստում ընդգծել է. «Միջնորդությունը պիտի քննարկվի առավել լայն, այդ թվում միջազգային մասշտաբով օրենքի իշխանության ամրապնդման դիտանկյունից»:

«ՄԱԿ-ի անդամ երկրներն օրենքի իշխանության ամրագրման շրջագծում երկու հիմնական պարտավորություն ունեն: Նախ՝ հրաժարվել բռնի ուժի ու սպառնալիքի կիրառումից և ապա տարաձայնությունը կարգավորել խաղաղ միջոցներով»,-ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոշռուն հայտարարել է. «ԱՄՆ- ոչ միայն ինքն է ոտնահարում ԱԽ-ի բանաձևերը, այլ բացահայտ կերպով ուրիշներին կոչ է անում հրաժարվել այդ կառույցի բանաձևերից համարվող թիվ 2231 բանաձևից և ասում է, որ եթե դրանից հրաժարվեն, նրանց պատժելու է»:

«Եթե նման քայլերը չկանխվեն, խաթարվելու է ՄԱԿ-ի և ԱԽ-ի հեղինակությունը և օրենքի իշխանության թուլացմամբ աշխարհն առաջնորդվելու է անկարգության ուղղությամբ»,-հայտարարել է Ղոլմալի Խոշռուն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով