Daily Archives: 29.08.2018

Նիկոլ Փաշինյանը ամսի 17-ին հակասահմադրական հանցագործությունների շքերթ իրականացրեց. Գնահատական

Հայաստանին պե՞տք են անցումային արդարադատություն, սահամադրական փոփխություններ, թե՞ ոչ, երկրում կա՞ ժողովրդավարություն, թե՞ ունենք հակառակ պատկերը, քաղաքական պայքարում ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն: Այս հարցերի շուրջ էր օգոստոի 29-ին կազմակերպված քննարկումը, որին մասնակցում էին «Ազգային համաձայնություն» կուսակցություն նախագահ Արամ Հարությունյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը: yerevan.today

«Վարչապետի պատասխանը միայն ընդգծեց սկանդալային շրջաբերականի անհիմն լինելը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի պատասխանը միայն ընդգծեց սկանդալային շրջաբերականի անհիմն լինելը Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էի ուղղել, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտնի սկանդալային շրջաբերականի հետ: Այսօր ստացել եմ պատասխանը, որն ինչպես խոստացել եմ, հանրայնացնում եմ (տես ստորև): Վարչապետի պատասխան գրության հեղինակները փորձել են իրավական հիմքեր ապահովել այդ շրջաբերականի համար,… Կարդալ ավելին »

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Վերջինիս… Կարդալ ավելին »

«Բարով մաշի». Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը, ասաց, թե չի կարծում, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի քաղաքական կլինի, քան կա այսօր: Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտավախության մասին, թե իր հրաժարականի դեպքում մեծ է ռիսկը, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրել ու նրան ընտրել,… Կարդալ ավելին »

«Փաշինյանը վարչապետ է դարձել շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ». Էդուարդ Շարմազանով

«Ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Իմ խորին համոզմամբ՝ մեր սխալներն ապրիլի 17-ից հետո են եղել: Իմ կարծիքով, ճիշտ էր, որ ապրիլի 17-ին այս խոհրդարանն ընտրեր Սերժ Սարգսյանին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հարցին, թե հեղափոխության պատճառների համար իշխանությունը մեղավորություն չունե՞ր, նա պատասխանեց. «Հեղափոխություն չի՛ եղել: Եղել է իշխանափոխություն: Թիվ… Կարդալ ավելին »

«Ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում. Մենք ոչնչից տեղյակ չենք, բիզնես գործընկերներից ենք իմանում, որ նման բան է սպասվում». «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն

Սեպտեմբերի 15-ից Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումն արգելելու մասին Վրաստանի կառավարության որոշումը, որ շրջանառության մեջ է դրվել մոտ 1 ամիս առաջ, այսօր քննարկման թեմա էր դարձել ՀՀ Ազգային ժողովում։ Որոշմամբ սահմանվում է, որ փոխադրումները պետք է իրականացվեն՝ ջրային, այնուհետև՝ երկաթուղային ճանապարհով։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգեց, որ դրա հետևանքով տոննայի մեջ 50… Կարդալ ավելին »

Նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 1 անձի

2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական… Կարդալ ավելին »

Իսրայելական ընկերությանը կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու համար

Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը: Նշվում է, որ Իսրայելի պետական դատախազությունը հայտարարել է, որ Բաքվում ընկերության արտադրանքի ցուցադրության ժամանակ Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու համար Aeronautics Defense… Կարդալ ավելին »

Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի… Կարդալ ավելին »

«Աշակերտների միանման հագուստի հարցը լուծում են դպրոցները և ծնողական խորհուրդները». Արայիկ Հարությունյան

ՀՀ դպրոցներում այլևս չկա սև ու սպիտակ, ինչպես նաև միասնական հագուստ կրելու պարտադրանք, և միասնական ձևի հագուստի հարցը լուծում են դպրոցները և այնտեղ գործող ծնողական խորհուրդները: Այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Որևէ աշակերտի, ով չի ցանկանա կրել սև և սպիտակ համազգեստ, ոչ… Կարդալ ավելին »