«Աշակերտների միանման հագուստի հարցը լուծում են դպրոցները և ծնողական խորհուրդները». Արայիկ Հարությունյան

ՀՀ դպրոցներում այլևս չկա սև ու սպիտակ, ինչպես նաև միասնական հագուստ կրելու պարտադրանք, և միասնական ձևի հագուստի հարցը լուծում են դպրոցները և այնտեղ գործող ծնողական խորհուրդները: Այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Որևէ աշակերտի, ով չի ցանկանա կրել սև և սպիտակ համազգեստ, ոչ ոք չի ստիպի անել դա»,- ասաց Արայիկ Հարությունյանը և հավելեց, որ համազգեստ հագնելով չի որոշվի աշակերտի ո՛չ կարգապահությունը և ո՛չ էլ նրա սոցիալական կարգավիճակը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով