Daily Archives: 28.08.2018

Հետաքրքիր է, արդյոք այն հիվանդությունները, որոնց հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են ներկա պաշտոնյաները կառավարության վերոնշյալ որոշման մեջ պատահաբար ներառված չե՞ն։

Վերջերս մամուլում լայն տարածում են ստացել տարբեր հոդվածներ և գրառումներ այն մասին, որ կառավարության այս կամ այն անդամը, կամ կառավարության աշխատակազմում և նրա ենթակա մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, ըստ որում պաշտոնական աղբյուրների համաձայն նրանց մեծամասնությունը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից առողջական հիմքով։ Ուզում եմ ուշադրության արժանացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011… Կարդալ ավելին »

Բա եթե իշխանության տերը ժողովուրդն է , էդ ժողովրդի մի մասն էլ ուզում է փողոցում կամ հենց հրապարակի մեջտեղում առևտրով զբաղվի , ինչու՞ չեք թողնում

Իհարկե չի կարելի կառավարության շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվել և առհասարակ փողոցային առևտուրը գեղեցիկ բան չէ, բայց այդ առևտրականները մեղավոր չեն և բնական է, որ չեն հասկանում ինչու է ոստիկանությունն իրենց ուժով հեռացնում հրապարակից , ոստիկաններն էլ մեղավոր չեն իրենք էլ իրենց պարտականությունն են կատարում…   Մեղավորը Նիկոլենք են, որ խեղաթյուրեցին ժողովրդավարության էությունն ու ժողովրդի… Կարդալ ավելին »

Արա Մինասյանը դատի է տվել առողջապահության նախարարին. «Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի խնամին՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը, դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի: Այս գործը քննելու է դատավոր… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն է ստեղծում

  168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կուսակցություն ստեղծել։ Ռ. Քոչարյանը մշտապես իր հարցազրույցներում հերքել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցադրումները, սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից և դրան հետևած գործողություններից հետո նա «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադարձել է քաղաքականություն: Հարցին, թե վերադառնո՞ւմ է նա արդյոք քաղաքականություն, թե՞ ոչ,… Կարդալ ավելին »

Արտակ Ավետյանի նախընտրական շտաբի պետ է նշանակվել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի որոշմամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանի նախընտրական շտաբի պետ է նշանակվել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը:   Ռեֆորմիստների կուսակցության Մամուլի ծառայություն

4 հերքում և երկու հաստատում. Ո՞ր բիզնեսի հետ կապ չունի և որի՞ հետ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը

Համաձայն տարբեր տարիներ ի վեր շրջանառվող հրապարակումների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի են պատկանում մի շարք հայտնի մասնավոր ընկերություններ, որոնց թվում կան խոշոր բանկեր: Տեղեկատվությունը մինչ այս հերքել էր «Յունի» բանկը: Մենք ստացել ենք հերքում երեք այլ բանկից ևս: Եվ այսպես, ««Կոնվերս բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը հայտնում է, որ բանկի բաժնետերերն են… Կարդալ ավելին »

ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ. Հակասական հոգեվիճակի օր է: Դուք մեկ ընկնում եք տրտումների գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ՝ լիցքերի ներհոսք եք զգում, կարծես՝ պատրաստ եք սարեր շուռ տալ: Այսօր ամենակարևորը կլինի չշտապելը, հատկապես՝ որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել՝ առանց ընկնելու էմոցիաների գիրկը: Աշխատեք նաև չտալ… Կարդալ ավելին »

ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՅՈՒՐԱՑՐԱԾ «ՀԱՅՏՆԻ» ՀԱՇՎԱՊԱՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«ՀՐԱՊԱՐԱԿ»օրաթերթը գրում է. Մենք ժամանակին գրել ենք Տեղեկատվության եւ գրահրատարակչության կոմիտեի հաշվապահի «հերոսությունների» մասին․ մոտ 2 տարի առաջ նա մեծ գումարներ էր փոխանցել անհայտ ուղղությամբ, ապա արձակուրդ վերցրել ու անհետացել։ Այդ օրերին նոր նշանակված պետը՝ Վաչիկ Սարգսյանը, ով փոխարինել էր Էդվարդ Միլիտոնյանին, սպասել էր մինչեւ հաշվապահի արձակուրդի ժամկետը լրանա եւ դիմել էր իրավապահներին։ Դեպքով քրեական… Կարդալ ավելին »

ՖԻՆՆԱԽԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ «ՄԻ ԼԱՅՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ» ԿԱՆՉԵԼ ԵՆ ՎԵՐԵՒՆԵՐԻՑ. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ նոր կառավարությունը եւս զերծ չի մնում պետական ապարատի աշխատակիցների նկատմամբ գրաքննությունից եւ աչքը չորս արած՝ հետեւում է, թե ով ինչ ակտիվություն է ցուցաբերում սոցցանցերում։ Մենք տեղեկացանք, որ օրերս ֆինանսների փոխնախարարներից մեկն իր մոտ է հրավիրել իր կուրացիայի տակ գտնվող ստորաբաժանումներից մեկի ղեկավարին (անունները չենք նշում՝ իրենց իսկ շահեից ելնելով)… Կարդալ ավելին »

ԲՀԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈ՞ՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ.«ԺՈՂՈՎՈՒՐԴ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Նախաձեռնողը եղել է հենց Բաբլոյանը, որ մինչ այդ՝ օգոստոսի 20-ին, հանդես էր եկել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Հատկանշական է փաստը, որ երեկվա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել էր միայն ԱԺ-ն, մինչդեռ ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի կայքում… Կարդալ ավելին »