ԲՀԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈ՞ՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ.«ԺՈՂՈՎՈՒՐԴ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Նախաձեռնողը եղել է հենց Բաբլոյանը, որ մինչ այդ՝ օգոստոսի 20-ին, հանդես էր եկել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ:

Հատկանշական է փաստը, որ երեկվա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել էր միայն ԱԺ-ն, մինչդեռ ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի կայքում այդ մասին չկար որեւէ տող: Փաշինյանն ԱԺ նախագահի հետ հանդիպման մասին չի գրել անգամ ֆեյսբուքյան իր էջում:

Կարելի է ենթադրել, նա պարզապես չի կարեւորել տեղի ունեցածը: Փոխարենը, ԱԺ հաղորդագրության մեջ մանրամասներ կան հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են. «եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նաեւ խոսք կա առավելագույնը մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին. դրույթ, որն ամրագրված է նաեւ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրում, եւ որի մասին հիշատակվել է նաեւ Փաշինյան-Բաբլոյան հանդիպման ժամանակ: Ու պետք է արձանագրենք. երեկվա հանդիպմամբ, ԱԺ ՀՀԿ-ական նախագահն ինքը եւս մեկ անգամ փաստել է, որ խորհրդարանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը, անգամ այդ նպատակով սահմանադրական փոփոխություններ կատարելուն: Պարզապես հիմա այդ ուղղությամբ պետք է լայն քննարկումներ ընթանան:

Մինչ այդ, սակայն, հետաքրքիր է` արդյոք խորհրդարանական մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, լինելով Փաշինյանի կառավարության կազմում, շարունակո՞ւմ են պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում, թե՞ նրանց համար այդ սցենարն այլեւս անցանկալի է, եւ կփորձեն ընդդիմանալ այդ հեռանկարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով