Daily Archives: 28.08.2018

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՎՐԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՑՈՐԵՆԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ. «ԺԱՄԱՆԱԿ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլեւս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։ Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի մասին եւ նամակով տեղյակ են պահել նաեւ վարչապետ Նիկոլ… Կարդալ ավելին »

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է. ՆԱ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՀԵՏ. «ԺԱՄԱՆԱԿ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երեւանի Վարդանանց փողոցի ընդարձակ գրասենյակը եւ առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, թեեւ ՕՐՕ դաշինքի մաս կազմող ուժերից ոչ մեկի հետ չի համագործակցելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը կհամագործակցի նոր ձեւավորվող «Սասնա ծռեր» կուսակցության հետ: Չի բացառվում,… Կարդալ ավելին »

ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ Է. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը լինելու է Սիփան Փաշինյանը: Այս որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Ի դեպ, Սիփան Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։  

ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՐԿԱԲԵԿՈ՞ՒՄ Է ՈԼՈՐՏԸ. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթը գրում է. Օգոստոսյան խորհրդակցություններից կրթական ոլորտի ներկայացուցիչներն այդքան էլ լավ տպավորություններ չունեն։ Տարբեր տեղերից ահազանգեր ենք ստանում, որ ԿԳ նախարարն ամեն հանդիպման, ելույթի ժամանակ ուղղակի եւ անուղղակի նեղացնում է տնօրեններին, գցում նրանց հեղինակությունը, քանի որ շարունակ նրանց ընտրակեղծարար է անվանում, խոսում դրամահավաքների թեմայով՝ բոլոր տնօրեններին նույն աչքով նայելով։ Վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ էլ,… Կարդալ ավելին »

Ռեֆորմիստները խորհին շնորհակալություն են հայտնում հայտնի բժիշկ Գևորգ Գրիգորյանից առողջապահության զարգացման նախագծի համար

Ռեֆորմիստների նախընտրական ծրագրի քաղաքային առողջապահության զարգացման նախագծի հեղինակն է հայտնի բժիշկ,առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը Gevorg V. Grigoryan Մեր ողջ անձնակազմի անունից հայտնում եմ խորհին շնորհակալություն կատարած մեծ աշխատանքի համար:

Ռեֆորմիստների կողմից Երևանի ավագանիի թեկնածու

Մեր ընկեր`Հայկ Վասիլիի Կիսեբլյան Ռեֆորմիստների կողմից Երևանի ավագանիի թեկնածու Ծնվել է 1987-ին, Երևանում: Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է և լրագրող: 1994թ.-ից 2002թ.-ը սովորել է Երևանի, Ալեքսանդր Շիրվանզադեի անվան, թիվ 21 դպրոցում: 2006թ.-ին ավարտել է Երևանի պետական «Արդյունաբերական» քոլեջի, ռադիոէլեկտրոնային սարքերի բաժնը, իսկ 2009թ.-ին «Հյուսիսային» համալսարանի լրագրության բաժինը: 2009թ.-ից մինչ օրս, ծառայություն Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդական կառույցներում, զբաղվում… Կարդալ ավելին »

Յուրի Խաչատուրովի հարցն ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը

Օրերս կայացած Պուտին-Լուկաշենկո հանդիպման քննարկման հարցերից մեկը վերաբերում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման ու նրա անձի շուրջ մեծ աղմուկ բարձրացրած զարգացումներին։ Լուկաշենկոն ակնարկել է, որ ՀԱՊԿ-ում ժամանակին առաջարկվում էին կառույցի գլխավոր քարտուղարի համար այլ թեկնածություններ, սակայն Մոսկվան այդպես էլ ականջալուր չեղավ։ Նման հայտարարությունն իսկապես սպասելի էր այն առումով, որ Խաչատուրովի շուրջ ծագած այս… Կարդալ ավելին »