Daily Archives: 26.08.2018

Մերկելի հետ հանդիպմանը Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տվել. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած այն մտքին, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները և պետք է շուտափույթ ազատի այն, ասաց, որ սա կարող է նոր սրացում հաղորդի Արցախյան կարգավորման գործընթացին։ «Ալիևը մեկ նախադասության մեջ մի քանի անճշտություն է թույլ տալիս։ Նախ՝ Հայաստանը… Կարդալ ավելին »

Ով՞է Ռեֆորմիստների Երևանի ավագանու թեկնածու Վահագն Հակոբյանը

Վահագն Հակոբյանը ծնվել է 1976թ Երևանում: Կենսաբանական գիտությունների թեկնածու է 2001 պաշտպանել է Գ.00.07 <<Միկրոբիոլոգիա>> մասնագիտությամբ՝ <<Հայաստանի սուլֆիդային հանքերում քեմոլիթոտրոֆ բակտերիաների տարածվածությունը և առանձնահատկություները կապված մետաղների կենսատարալվացման հեռանկարների հետ>>ատենախոսություն: • Սկսած 2018-ից Ազոտ ֆիքսող մանրէների սեկտորի վարիչ՝ ՀՀ ԳԱԱ “Հայկենսատեխնոլոգիա” ԳԱԿ ՊՈԱԿ • 2016-2018 Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ՝ ՀՀ ԳԱԱ “Հայկենսատեխնոլոգիա” ԳԱԿ ՊՈԱԿ • 2013-2017… Կարդալ ավելին »

«Հայկական կողմն այս պահին չունի որևէ մշակված քաղաքական կոնցեպցիա և իմպրովիզ է անում». Ստանիսլավ Տարասով

168.am-ը զրուցեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ՝  – Պարոն Տարասով, ավարտվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան և Հայաստան։ Ի՞նչ արդյունքներ կարող եք արձանագրել։ – Զբոսաշրջային այց է, էական արդյունքներ չկան, միայն դեկլարատիվ հայտարարություններ ու խոստումներ են։ Եվ դա լիովին հասկանալի է, որովհետև Գերմանիան չունի ինքնուրույն քաղաքականություն այս տարածաշրջանում, նա առաջնորդվում է ԵՄ քաղաքականությամբ, ԵՄ-ն էլ, ինչպես… Կարդալ ավելին »

Արցախում պատերազմի հավանականության մասին խոսողները հակահեղափոխականներ չեն, դա օբյեկտիվ իրականություն է. Վահրամ Աթանեսյան. Aysor.am

Արցախի Հանրապետությունում ներքին զարգացումների, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող գործընթացների մասին Aysor.am-ը զրուցել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ, փորձագետ Վահրամ Աթանեսյանի հետ: -Պարոն Աթանեսյան, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Արցախի ներքին կյանքում: Ականատես եղանք ցույցերի, հանրային բողոքի արտահայտում եղավ: -Իրավիճակն Արցախում միշտ էլ վերահսկելի և կայուն է: Ես չեմ կարծում, թե 20-30 մարդու… Կարդալ ավելին »

Կարո Փայլանի հետ բռնության է ենթարկվել նաև Հրանտ Դինքի որդին. Arevelk.am

Շաբաթ օրը Ստամբուլի Գալաթասարա շրջանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանությունը բռնություն է գործադրել նաև հայ պատգամավոր Կարո Փայլանի և ստամբուլահայ լրագրող Արաթ Դինքի՝ Հրանտ Դինքի որդու հանդեպ (լուսանկարում): Այդ մասին Arevelk.am-ը տեղեկանում է Ստամբուլից, որտեղ 1995թ. մայիսից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր Ստամբուլի Գալաթասարա շրջանում բազմաթիվ կանայք նստացույց են անում՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել իրենց որդիների, ամուսինների մասին,… Կարդալ ավելին »

«Վարույթն իրականացնող մարմնի ամենակարևոր «գործը» Մանվել Գրիգորյանին պարտադիր կալանքի տակ պահելն է». Արսեն Մկրտչյան

Գեներալ Մանվել Գրիգորյանն «Արմենիա» ԲԿ-ում հետազոտությունից հետո հաջորդ օրը կրկին տեղափոխվել է Երևան քրեակատարողական հիմնարկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը: «Իր առողջական վիճակով ոչ ոք չի հետաքրքրվում: Վարույթն իրականացնող մարմինը նշանակել էր դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակներում նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ որոշակի բուժզննություններ են իրականացվել: Առողջական վիճակի հետ կապված որևէ… Կարդալ ավելին »

Մահացել է ԱՄՆ սենատոր Ջոն Մաք-Քեյնը

ԱՄՆ-ի Սենատի հանրապետական սենատոր և զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջոն Մաք-Քեյնը վախճանվեց: Համաձայն «Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի հայտնի հանրապետական սենատոր և զինված ուժերի կոմիտեի նախագահ Ջոն Մաք-Քեյնը, կիրակի օրը, քաղցկեղի հետևանքով մահացել է: Նա  81 տարեկան էր: Ջոն ՄաքՔեյնը հայտհի  էր հակաիրանական դիրքորոշմամբ:     Parstoday

Թրամփը դիմել է FBI-ին՝ Քլինթոնի էլեկտրոնային նամակների հարցով

ԱՄՆ նախագահը 2016 թվականին նախագահական ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնի տասնյակ հազարավոր էլեկտրոնային նամակներն անտեսելու մեջ մեղադրելով FBI-ին զգուշացրել է, որ ինքն անձամբ կարող է զբաղվել այդ հարցով: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը թուիթերյան մի գրառման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին սխալ տեղեկություններ հրապարակվելուն և հավելել է. «2016… Կարդալ ավելին »

Ռուսական երկու ռազմանավ գործուղվեցին Միջերկրական ծով

Միջերկրական ծովում իր նավախումբը հզորացնելու նպատակով և անհիմն պատրվակներով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի հավանական հարձակման սեմին, Ռուսաստանը Միջերկրական ծով է գործուղել իր երկու ռազմանավերը: ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է. «Հիշյալ երկու ռազմանավերը Ղրիմի Սևաստոպոլ նավահանգստից մեկնել են Միջերկրական ծով: Հիշյալ նավերն առաջիկա ժամերին համալրելու են Միջերկրականում տեղակայված… Կարդալ ավելին »

Մերկելը Բաքվում ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում միջնորդության առաջարկ ներկայացրեց

Գերմանիայի կանցլերը Հարավային Կովկաս կատարած շրջայցի վերջին փուլում մեկնել է Ադրբեջան և Բաքվում ներկայացրեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում Բեռլինի միջնորդության առաջարկը: ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գերմանիան մտադիր է օժանդակել ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԼՂ-ի հակամարտությունը տարածաշրջանի համար բարդություն է… Կարդալ ավելին »