Daily Archives: 18.08.2018

Առաջարկում եմ հեռուստաբանավեճ կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև..

Մենուա Հարությունյանը  ֆեյսբուքյան իր  էջում  գրել է.   Առաջարկում եմ հեռուստաբանավեճ կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև..   Կարծում եմ՝ նման բանավեճը բազմաթիվ հարցերի պատասխան կտա , հանրությունը կստանա իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:   Ի դեպ, ինչպիսի պատճառաբանությամբ էլ կողմերից մեկը հրաժարվի բանավեճին մասնակցելուց՝ կդիտվի թուլության նշան

Աշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ . տարբերակում կարդում են. «Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Ըստ տարածված լուրերի՝ չի բացառվում, որ նրա պաշտոնանկությունը կապված լինի չարաշահումների հետ , սակայն «Ժողովուրդ» օրաթերթին Յոլչյանի ազատման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ Նորայր Յոլչյանը դիմել է ՀՀ պաշտպանության… Կարդալ ավելին »

Ռուսական իշխանությունները ծանր են տարել․ երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Մենք 2 օր առաջ գրել էինք, որ Պետեկամուտների կոմիտեն հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի եւ խուզարկություն կատարել՝ արդյունքում առգրավելով որոշ փաստաթղթեր եւ անգամ՝ համակարգիչներ։ Տեղեկացել էինք, որ ՀԿԵ-ի հետ կապված ՊԵԿ-ը քրգործ է հարուցել՝ 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասով, իսկ 16-ի երեկոյան ժամը 22։00-ին մտել է խուզարկության, որը… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 13-ին ՊԵԿ Արևմտյան (Զվարթնոց) մաքսատուն-վարչության պետի պաշտոնում է նշանակվել ՀՀԿ-ական Արամ Հախինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը: Հախինյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի ավագանու ցուցակի հինգերորդ հորիզոնականն էր զբաղեցնում և փոխքաղաքապետ դառնալու ակնկալիքներ ուներ: Սակայն Մամիկոն Ասլանյանն ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանին նշանակեց այդ պաշտոնում՝ որպես հատուցում գաղտնի քվեարկության ժամանակ… Կարդալ ավելին »

«Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ, այդ փաստն արդեն ապացուցված է». Թրամփ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը չի նվազում։ Պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն է։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենանալու մեջ։  Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին Դոնալդ Թրամփը հանդիպել է ԱՄՆ-ի գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչինի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են նաև թուրք-ամերիկյան լարված հարաբերություների մասին։ Հանդիպման ժամանակ Թրամփը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ:… Կարդալ ավելին »

ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումն ապահովելու համար 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներ տնօրինող ընկերություններին վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը ԿԸՀ ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը մինչև օգոստոսի 24-ը տեղեկացնել ԿԸՀ: Այս մասին ասված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ… Կարդալ ավելին »

Ավիատոմսերի գները 100 տոկոսով թանկացել են․ Լարսի ծանրաբեռնվածության հետևանքները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Լարսի տեւական ծանրաբեռնվածության հետեւանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: Հետեւաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք եւ պետք է արդեն մինչեւ օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում,… Կարդալ ավելին »

Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին

Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Հարթակում կանգնած Փաշինյանը ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր… Կարդալ ավելին »

Փոփոխություններ էլ տեսանք. Էլթոն Ջոնի հետ`չգիտեմ կի՞նն էր, թե՞ ամուսինը. Է. Շարմազանով

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեծ ցանկության դեպքում անգամ դժվարանում է խոսել թավշյա հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկած ուժերի հարյուրօրյա ձեռքբերումների մասին: Ավելին, տարօրինակ է համարում նոր կառավարության ձեռքբերումների մասին խոսելն առհասարակ: «Միգուցե այսօր երեկոյան հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կխոսի «ձեռքբերումների» մասին`ո՞ւմ է բռնել, ի՞նչ է արել, ո՞նց է արել»,- Aravot.am-ի հետ զրույցում հեգնեց Էդուարդ Շարմազանովը:… Կարդալ ավելին »