Աշխատանքից ազատվելուց առաջ ինչ խոսակցություն է եղել Պաշտպանության նախարարի և թիկունքի պետի միջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ . տարբերակում կարդում են. «Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Ըստ տարածված լուրերի՝ չի բացառվում, որ նրա պաշտոնանկությունը կապված լինի չարաշահումների հետ , սակայն «Ժողովուրդ» օրաթերթին Յոլչյանի ազատման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ Նորայր Յոլչյանը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ հայտնել, որ ցանկանում է գնալ:

Ըստ ՊՆ-ից մեզ հասած լուրերի՝ Դավիթ Տոնոյանը հորդորել է նրան հրաժարական չտալ, քանի որ առաջիկայում լուրջ փոփոխություններ եւ աշխատանքներ են իրականացնելու, սակայն Նորայր Յոլչյանը ասել է, որ ցավում է, բայց այլեւս չի ցանկանում աշխատել, քանի որ հոգնել է: Ավելին ՊՆ ում Նորայր Յոլչյանի ազատումը բավականին ծանր են տարել , քանի որ նա այն պաշտոնյան է եղել, որ հիանալի տիրապետել է թիկունքը»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով