Daily Archives: 16.08.2018

ՀՀ ԱԱԾ պատվիրակությունն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր

Օգոստոսի 10-11-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Այցի շրջանակում ղեկավար կազմը պաշտոնական հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԱԾ և Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ: Առաջնային նպատակ դիտարկելով գործունեության բացառապես հիմնավոր ծավալումը՝ կողմերը համաձայնության եկան առավել սերտացնել անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությունը և նոր… Կարդալ ավելին »

ՀՀ Ոստիկանությունը Պարզաբանում է

168 ժամ.am-ին տված հարցազրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել է ոստիկանության ու ոստիկանության պետի վերջին շրջանի գործունեությանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ շուտով կլրանա ոստիկանության պետի պաշտոնավարման 100 օրը, և այդ ժամանակ բոլորը կկարողանան ստանալ իրենց հարցերի լիարժեք պատասխանն ու գնահատականներ տալ կատարված կոնկրետ գործերով: Իսկ Դուք, հարգելի պարոն Եղիազարյան, հաշվի առնելով իրավապահ… Կարդալ ավելին »

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր. Երեք անձ ձերբակալվել է

2018թ. հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատավարական ղեկավարման ներքո հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,… Կարդալ ավելին »

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իտալական համագործակցությունը պաշտպանության  բնագավառում, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության իրականացման շրջանակում: Կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության նոր հնարավորություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող,… Կարդալ ավելին »

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի ֆինանսների նախարարի հետ

Օգոստոսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Իվանե Մաճավարիանիի հետ։ Շնորհավորելով  ֆինանսների նախարարին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վրաստանի ֆինանսների նախարությունների և հարկային ու մաքսային ոլորտները համակարգող կառույցների միջև գործակցությունը կգտնվի բարձր մակարդակի վրա: Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի… Կարդալ ավելին »