Daily Archives: 07.08.2018

Սույնով տեղեկացնում եմ, որ.

Որոշ ֆեյսբուքյան գործիչներ և զլմներ անհամբեր սպասում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունների հրապարակմանը, որպեսզի նրանց դարձնեն հերթական անձնական հարձակման, զրպարտությունների և անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածքի թիրախ։   Սույնով տեղեկացնում եմ, որ.   • Ես ստորագրել եմ միջնորդության տակ։ • Ես ունեմ դրա օրինական իրավունքը։ • Որևէ մեկը չի կարող արգելել… Կարդալ ավելին »

Հայտնի է, թե ում հետ կմենամարտի Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար

Սեպտեմբերի 21-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կանցկացնի իր հերթական մենամարտը՝ WBC International Silver գոտու պաշտպանության համար: Ավագյանի մրցակիցը կլինի ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկը՝ Եվգենի Սմիռնովը, հայտնում է «Punch Boxing Armenia»-ի ֆեյսբուքյան էջը: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 14 մենամարտ, որից 13-ում հաղթանակ է տոնել, 1 մենամարտ էլ ավարտվել է ոչ-ոքի: Առաջիկա մենամարարտն առանձնանում… Կարդալ ավելին »

Երիտասարդական ԵԱ. ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ

Հռոմում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու… Կարդալ ավելին »

Նորից դեպի ստադիոն. առա՛ջ Փյունիկ

Հայկական ֆուտբոլում այսօր ևս պատմական օր է: Հայ երկրպագուն տեսնելու է մի բան, որը մինչև այս չի տեսել. հայկական թիմը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլում է: «Փյունիկը», հաղթահարելով մակեդոնական «Վարդարի» և ղազախական «Տոբոլի» արգելքը, հանդիպելու է Թել Ավիվի «Մաքքաբիին»: Գաղտնիք չէ, որ այդ հաջողությունների գործում ստադիոնում հավաքված երկրպագուների դերը չափազանց մեծ էր: Այսօր նույնպես… Կարդալ ավելին »

ԱՀ ՊՆ պատասխանը ադրբեջանական որոշ լրատվամիջոցներին

Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Իսկ… Կարդալ ավելին »

Պարզաբանում Կոմիտասի պողոտայում կատարված ծառահատման վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Երևանի Արաբկիր վարչական տարածքում ծիրանենիներ են հատվել: Օգոստոսի 6-ին, ժամը 12.25-ին, Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մի բնակչից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք իրենց շենքի մոտ ծառեր են կտրում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ին, 1984 թ. ծնված Էդգար Ա.-ն… Կարդալ ավելին »

Ալաբինոյում մեր տանկիստներն անցել են կիսաեզրափակիչ փուլ

Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։ Մեր տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։ Մեր թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։ Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը… Կարդալ ավելին »

«Ե՛վ Հայաստանը սխալ թույլ տվեց, և՛ Ռուսաստանը». Լուկիանով

168.am-ի զրուցակիցն է՝  ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը. «Հեղափոխությամբ իշխանության եկած գործիչները պետք է տրվեն ներքևից եկող պահանջին, որի պատճառով՝ հաճախ ուշադրությունից դուրս թողնելով արտաքին գործընկերների համար կարևոր հարցեր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությանը: Հիշեցնենք, որ հայ-ռուսական հարաբերություններն անհանգստացնող փուլ մտան, երբ Մարտի 1-ի գործով մեղադրյալի աթոռին հայտնվեց ՀԱՊԿ… Կարդալ ավելին »

«Բոլորը կա՛մ իշխանության մաս են, կա՛մ որոշ չափով աջակցում են իշխանությանը». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են ունենալ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական զարգացումներ։ «Երկուսն էլ արդեն իսկ առկա են, այն էլ՝ բավականին լուրջ չափերով։ Ռոբերտ Քոչարյանի պրոցեսի ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա կարևոր է նրանով, որ չի բացառվում, որ այն կարող է Հայաստանում ընդդիմադիր բևեռ ձևավորել, քանի որ… Կարդալ ավելին »