Daily Archives: 07.08.2018

«Դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել». Մեդվեդև

Ռուսաստանը չի առարկի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ պատրաստ է շփումներ հաստատել երկրի նոր կառավարության հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել էՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ «Իսկ նոր ղեկավարության հետ (անկախ նույնիսկ այն բանից, թե ինչ ազգանուններ ունեն նրանք, որն է նրանց կուսակցական պատկանելությունը) մենք պատրաստ ենք հաստատել հարաբերություններ: Դիվանագիտական հարաբերությունները կարող… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ի վարչության նոր պետ Արմեն Միրզոյանը Ռոբերտ Քոչարյանի խնամու փեսան է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսի 6-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Արմեն Միրզոյանը նույն օրը նշանակվել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ: Ասում են՝ 2003-ից պետական պաշտոններ զբաղեցրած Միրզոյանը ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի երկրորդ փեսան է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Միրզոյանի դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330… Կարդալ ավելին »

«Այս տեսանյութերը հիմք են՝ տնտեսվարողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար». ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակում ենք ներկայացնել պատկերներ Հայաստանի գետերից, որոնք հայտնվել են փոքր ՀԷԿ-երի ճիրաններում և փաստացի հայտնվել ոչնչացման եզրին։ Տեսանյութը տեղացիները մի քանի օր առաջ են արել և ուղարկել են ՀԲՃ-ին որպես ահազանգ։ Դուք կտեսնեք Արփա գետի վիճակը Վայք քաղաքի հատվածում՝ «Արփա» փոքր ՀԷԿ-ի ջրառից հետո։ Շահագործող «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» ընկերությունը… Կարդալ ավելին »

Արդեն հայտնի է վերաքննիչ բողոքը քննելու օրը. Առավոտ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաքննիչ բողոքը քննելու է օգոստոսի 9-ին` 12 00-ին։ Այս մասին Aravot am-ին հայտնեց  Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից փաստաբան Արամ Օրբելյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն օրերս մերժել էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը, որով նրանք պահանջել էին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատել գրավի… Կարդալ ավելին »

Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած բանգլադեշցու

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու: Նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է: Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայություն

Մանվել Գրիգորյանի հետ եւս մի քանի կալանավորներ կան խցում. «Ժողովուրդ»

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ… Կարդալ ավելին »

Վերին Լարսում կուտակումների պատճառը՝ 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները: Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի… Կարդալ ավելին »

ՀԱՐԳԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ

ՀԱՐԳԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ Եթե սեփականության իրավունքով պատկանող ձեր բնակարանում հաշվառված են նախկին բնակիչները, կարող եք դիմել տարածքային անձնագրային ծառայություն, նրանց հաշվառումից հանելու դիմում ներկայացնելու համար՝ դիմումին կցելով սեփականության իրավունքի վկայականի պատճենը: Հասցեում հաշվառված անձանց ցանկին կարող եք ծանոթանալ ոստիկանության աշխատակցի կողմից ձեր բնակարան այցելության ժամանակ: Մնացական  Բիչախչյան  

Քոչարյանը պատրվակ է. Մոսկվան ցանկանում է հստակեցնել՝ Հայաստանը ստաբիլ, իր խոսքը պահող գործընկե՞ր է, թե՞ ոչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը (Ռուսաստան, Մոսկվա): – Պարոն Կարախանյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ հայտարարելով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր իշխանությունների արած հայտարարություններին՝ չհետապնդել նախկին քաղաքական հակառակորդներին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հանկարծ նման անհանգստության նոտա հնչեց Մոսկվայից, ինչո՞վ է… Կարդալ ավելին »

Սասուն Միքայելյանը գրոհել է իր թիմով . հրազդանցիները դիմում են վարչապետի օգնությանը

Կոտայքի մարզպետարանում այս օրերին, ըստ տարածված լուրերի, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կանչում է նախկին կարդրերին ու հրահանգում աշխատանքից ազատման դիմումներ գրել ու դնել սեղանին: Նախկին աշխատակիցներն էլ, ըստ լուրերի, չեն հակադրվում և հարկադրաբար իրենց դիմումի համաձայն ազատվում են աշխատանքից:  Փոխարենը նորանշանակ մարզպետը կադրեր է նշանակում Սասուն Միքայելյանի մերձավորներին: Մարզպետարանի աշխատակիցների խոսքով` մարզի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության… Կարդալ ավելին »