Ռեֆորմիստներ կուսակցության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Կարեն Վարդանյանը

Հայմեդիա.am-ի հիմնադիր Կարեն Վարդանյանը նշանակվել է Ռեֆորմիստներ կուսակցության աշխատակազմի ղեկավար: Այդ մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Հարգելի ընկերներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ նշանակվել եմ Ռեֆորմիստներ կուսակցության աշխատակազմի ղեկավար:

Իմ ուժերի չափով կանեմ հնարավորը՝ իմ թիմին հաջողություն բերելու, նաև մեր երկրի քաղաքական դաշտը առողջացնելու համար:
Կուսակցության գործունեության հետ կապված հարցերով կարող եք դիմել, պատրաստ կլինեմ լսել առաջարկներ, նաև դիտողություններ ու քննադատություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով