Օգոստոսի 16- ին կառավարության նիստում կհայտարարվի ավագանու արտահերթ ընտրությունների օրը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում կներառվի Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նախագիծը կներկայացվի նախարարական կոմիտե և կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում:

 

Նկատենք, որ իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ արդեն սեպտեմբերի 29-ին, երբ նշվի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Երևանն ունենա քաղաքապետ:

 

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ավագանու ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, որպեսզի դրանից տասը օր անց էլ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով