«Քոչարյանի թիկնապահին հարվածողը եւս միասեռական է. պարո՜ն Օսիպյան, ես ձեզ չեմ հասկանում». Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն օրերս մտահոգություն էր հայտնել այն փաստի շուրջ, որ Հայաստանը բաժանված է հեղափոխականների եւ հակահեղափոխականների, ինչը, ըստ նրա, քաղաքացիական պատերազմի սպառնալիք է պարունակում: Այսօր էլ «Հայելի» մամուլի ակումբում Իսագուլյանը հայտարարեց, որ ինքն իրեն հռչակում է հակահեղափոխական եւ առաջիկայում մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կոշտ պայքարողի կարգավիճակում:

Իսագուլյանին դուր չի գալիս հանրության շրջանում իշխանափոխությունից հետո առկա այլախոհության մերժումը. «Սիրո եւ համերաշխության նշույլ անգամ չկա: Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, ուղղված է Հայաստանի դեմ: Կամ սա չեն հասկանում, կամ չնկատելու են տալիս»:

Գառնիկ Իսագուլյանը շեշտեց՝ երբ օրերս լրատվականներից մեկին տված հարցազրույցում ինքը մտահոգություն է հայտնել վերոնշյալի մասին, սոցցանցում հարյուրավոր վիրավորական մեկնաբանություններ են գրվել իր հասցեին. «450 օգտատերերից 437-ը միասեռականներ էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լինելով նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ բոլոր հնարավորություններն ունեմ այդ տվյալները ճշտելու եւ ճշտել եմ: Բոլորը կոչ էին անում, որ վաղվա հանրահավաքում «լույս է իջնելու» Հանրապետության հրապարակում…

սա ողբերգական վիճակագրություն է…սոցցանցում գրում են, որ մեկը սեփական հարսին բռնաբարել է, իսկ տղան խոստացել է, որ նույնը հոր հանդեպ է անելու: Ու նման մարդիկ այսօր տոն են թելադրում Հայաստանում»: Իսագուլյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի ժամանակ, երբ ցուցարարները ներխուժել էին սրահ, Քոչարյանի թիկնազորի պետին հարվածողը եւս միասեռական է. «Նա ապտակել է պետական պահպանության՝ վարչապետի եւ ԱԱԾ պետի հրամանով պաշտպանվող նախագահի թիկնապահին, հասկանո՞ւմ եք:

Այդ պահպանությունն օրենքով է սահմանված: Սպասում էի, որ անմիջապես քրեական գործ հարուցվի, բայց չկա նման բան: Հաջորդ օրը նույն միասեռականները հարձակվեցին ոստիկանության վրա: Մեկ օր առաջ ծեծում են ԱԱԾ աշխատակցին, մյուս օրը՝ ոստիկանության աշխատակցին: Պարոն Օսիպյան, ես չեմ հասկանում ձեզ, ովքե՞ր են ղեկավարում Հայաստանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապա ՀՀ-ում տիրող իրավիճակը ներկայացնելու համար Իսագուլյանը մեկ այլ օրինակ էլ մատնանշեց. «Հայոց եկեղեցու վեհարան դարերի ընթացքում չէին մտել անգամ զավթիչները, բայց ոմանք դա արեցին ու նրանց հանդեպ քրեական գործ չհարուցվեց: Եթե «Եհովայի վկային» թարս նայեք, վարչապետը կհրամայի զբաղվել հարցով, մինչդեռ վեհարանը գրավողները ոչ միայն չեն պատժվել, այլեւ պաշտոն են ստացել»:

aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով