Քաղաքացիական պաշտպանության մարզումներ

Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության մարզումներ` ԱՀ բնակչության գործողությունները «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների տրման դեպքում: Մարզումներ կայացան նաև Քաշաթաղի շրջանում: Շրջկենտրոն Բերձոր քաղաքում, ժամը 11:00-ին, ազդարարման շչակների միջոցով հնչեց  «Օդային տագնապ» ազդանշանը: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության/ԱԻՊԾ/ Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի/ՇԱԻԲ/ աշխատակիցները քաղաքացիներին տեղեկացնում էին օդային տագնապի մասին:

Կարճ ժամանակում սկսեց գործել քաղպաշտպանության շրջանային շտաբը: Շուտով քաղաքում գործող ապաստարաններն սկսեցին ընդունել բնակչությանը: Մարզումներին հետևում էր ԱԻՊԾ գնդապետ Սարգսյանը, որը շրջվարչակազմի ղեկավար, ՔՊ պետ Սուրեն Խաչատրյանի հետ եղավ ապաստարաններում, ՔՊ շտաբում: Մարզումների վերջում նա աշխատանքները գնահատեց բավարար ու կազմակերպված: 11 անց 30-ին տրվեց «Օդային տագնապի ավարտ» ազդանշանը:

ՇԱԻԲ աշխատակիցները բնակչությանը հայտարարեցին տագնապի ավարտը, և կյանքը քաղաքում շարունակվեց բնականոն հունով: Տագնապի ավարտից հետո ՔՊ ծառայությունների պետերը տվեցին տեղեկություններ պայմանական վնասների մասին: Քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք լուծում են պահանջում: Հատկապես կարևորվեց ապաստարանների վիճակը:

ԱԻՊԾ ՇԱԻԲ պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանը տեղեկացրեց, որ մարզումներ կայացան նաև շրջանի այլ բնակավայրերում:

 

Զոհրաբ Ըռքոյան

«Հայ Զինվոր» պաշտոնաթերթ

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով