Պետք է հիմնավորված լինի երկրորդ նախագահի ձերբակալությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ այլ ինչ՞ է, քան ակնհատ քաղաքական հետապնդում: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով:

Պետք է հիմնավորված լինի երկրորդ նախագահի ձերբակալությունը, ինչքանով որ մեղադրող կողմը փորձում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղավոր ճանաչել նաեւ մեկ այլ գործի շրջանակներում, այն է մարտի մեկի իրադարձությունները:

Իսկ ո՞վ էր մարտի մեկի իրադարձության պարագլուխը, ոչ մեկ, ոչինչ չի ասում: Այն դեպքում, որ մարտի մեկը չի սկսվել ու ավարտվել Քոչարյանի, որպես նախագահի հրահանգներով խաղաղ ցուցարարների վրա զենք կիրառելու միջոց: Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը վիճարկման է դրվել Վերաքննիչ դատարանում:

Հույս ունենալով, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելու մեջ կառաջնորդվի երկրի, պետականության շահերից եւ ոչ անձնական նկատառումների: Քոչարյանի կալանավորման հարցը, որը իշխանության արագ որոշումների՝ ի սկզբանե իշխանության ծրագրերից առաջնայինը նրան կալանավորելու ու մեղադանքներ ներկայացնելու որոշումը, Քոչարյանին մեկուսացնելն էր եւ նրա միջոցով շատերի դեմ դուրս գալը: Իշխանությունը ապացուցեց, որ կա ատելություն կոնկրետ անձերի եւ մի շարք քաղաքական լիեդերների հանդեպ:

Քոչարյանի ձերբակալությունը՝ արդարադատության անունից պետություն կործանելու քայլ է, անձնական հաշվեհարդարի կիզակետում՝ երկրի ու պետականության հանդեպ: Անկախ ամեն բանից, Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ նախագահ և  չպետք է մարտիմեկյան իրադարձությունների, սահմանադրական նորմերի խախտման մեղդրանքներ ներկայացնել:

ՀՀ-ում ընտրությունները կեղծվել են դեռ 1996թ.-ին: Առաջին նախագահի տարիներին եւ այսօր խոսել, որ ընտրությունները կեղծվել են միայն Քոչարյանի օրոք, դա ազնիվ չէ:

Այստեղ եթե կծիկը բացվում է, ակնահյտ է դառնում, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրայից ուզում է իշխանությունը դավաճանի խարանը ջնջել ու մյուս նախագահների վրա գցել երկրում տարբեր տարիներին տեղի ունեցած հանցագործությունները: Եթե խոսվում է ազնվության, սրտացավության, երկրի, պետության մասին, ապա ինչու՞ այսօր մարտի մեկի դեպքերը բացահայտելու ժամանակ հարցաքննության չի հրավիրվում ԼՏՊ-ն:

Հարցաքննության հրավիրելով երկրորդ նախագահ Քոչարյանին ու մեղադրանքներ ներկայացնելով իբր սահմանադրական կարգը խախտելու մասին, իշխանությունը դեռ մարտի մեկի իրադարձությունները թողնում է ետին պլան, որովհետեւ իշխանությանը ձեռնտու չէ, բացահայտել մարտի մեկը, որովհետև մարտի մեկի ճիշտ մեղավորը իշխանության բարեկամն է՝ ԼՏՊ-ն: Եթե այսօր պետք է պատասխանատվության ենթարկվի, դա ԼՏՊ-ն է, որին, ինչ-որ քաղաքական ուժեր դարձրել են ՀՀ առաջին ու վերջին նախագահ:

Քոչարյանը ընդամենը երկրում կարգ ու կանոն է հաստատել եւ երկրի ղեկավար լինելով այդ ամենի իրավունքը ունեցել է:

Ով՞ ժողովրդին մենակ թողեց փողոցում ու գնաց տուն այդ գիշեր հանգիստ քնելու, միթե՞ ԼՏՊ-ն չէր այդ ամենի կազմակերպիչը, ինչու՞ ԼՏՊ-ի տուն գնալն ու ուժայինների հարձակումը միաժամանակ եղավ: Հարցեր են, որ դա ոչ թե Քոչարյանի վրա պետք է բարդել և այս ամենը դիտարկել ինչ-որ քաղաքական շահեր հետապնդող ուժերի կողմից, այլ ուղիղ՝ ԼՏՊ-ի, ով երկիրը դեռ 90-ականներին կործանեց ու 2008թ.-ին ժողովրդին փողոց հանեց ու թողեց մենակ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթ է մարտի մեկը ողջ իրադարձությանը՝ քաջատեղյակ է, որ մարտի մեկի իրադարձությունները Քոչարյանի անմիջական մեղավորության արդյունքում չի կատարվել, եւ ոչ էլ մեկ հոգու հրամանով: 90-ականներից հետո երկրը ծանր վիճակից դուրս հանողը եղավ Քոչարյանը, ու ժողովուրդը այդ տարիներին սկսեց շունչ քաշել՝ ապրել, և  մեզ դրսում՝ արտաքին քաղաքանության մեջ ճանաչեցին, որպես երկիր, հենց Քոչարյանի դիվանագիտության շնորհիվ, որը երկրում հաստատեց օրենքներ, որը պետության շահերից էր և  ոչ թե պետության դեմ:

Պետք չէ մոռանալ, որ երկիրը պետք է գնահատել նաև  երկրի ղեկավարների արտաքին քաղաքականության միջոցով հասած հաջողությունների արդյունքում: Քոչարյանի օրոք երկրում քաղբանտարկյանլներ չկային, ավելին՝ նրա իշխանության առաջին տարիներին, հենց նախագահի հրամանով բանտերից ազատվեցին ՀՅԴ մի շարք քաղաքական գործիչներ, որոնք բանտերում էին հայտնվել, հենց ԼՏՊ-ի հրահանգով: Պետք է ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ինչպես նրա փաստաբանները նշեցին՝ անհիմն մեղադրանքների արդյունքում է Քոչարյանը այսօր անազատության մեջ:

Իսկ եթե այսօր իշխանությունը փորձում է երկիրը ազատել հանցագործներից , ապա իրական հանցագործները ազատության մեջ են և  ոչ էլ փորձ է արվում հանցագործների ուղղությամբ երկիրը մաքրելու: Սա ընդամենը երկրում վախի մթնոլորտ ստեղծելու լավագույն փորձն է և  վախով ժողովրդավարություն կառուցելու, դրսում ցույց տալու, որ ՀՀ-ը դա մի երկիր է, որտեղ նախկին՝ երկրորդ նախագահին կարող են մեղադրանք առաջադրել ու անազատության մեջ պահել: Եվ չմոռանանք, որ Ռուսաստանի հակադրությունը այս ամենին շատ հստակ էր:

Ռուսաստանը Քոչարյանի ձերբակալության մեջ արդարադատության կողմից պրոֆեսիոնալիզմի պակաս տեսավ և մեր ոչ դիվանագիտական պահվածքով՝ մեր դիրքերի թուլացում:

 

Հեղինակ՝ Վարդգես Սևադա

Նմանատիպ նորություններ

90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․... Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 7...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...

One thought on “Պետք է հիմնավորված լինի երկրորդ նախագահի ձերբակալությունը

  1. Նորայր

    Անկախ ամեն բանից, Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ նախագահ և չպետք է մարտիմեկյան իրադարձությունների, սահմանադրական նորմերի խախտման մեղդրանքներ ներկայացնել:
    -Լավ , ես նախագահ չեմ եղել, ինձ ներկայացրեք:
    Քոչարյանը ընդամենը երկրում կարգ ու կանոն է հաստատել եւ երկրի ղեկավար լինելով այդ ամենի իրավունքը ունեցել է:
    -Հա , իհարկե, … <> 10 մարդ էր:
    Ով՞ ժողովրդին մենակ թողեց փողոցում ու գնաց տուն այդ գիշեր հանգիստ քնելու, միթե՞ ԼՏՊ-ն չէր այդ ամենի կազմակերպիչը
    -Թե չէ ժողովրդին չէին ջարդի:
    Իսկ եթե այսօր իշխանությունը փորձում է երկիրը ազատել հանցագործներից , ապա իրական հանցագործները ազատության մեջ են
    -Շատ ճիշտ է, իրական հանցագործների մեծ մասը դեռևս ազատության մեջ են: ԵՎ առաջինը, և երորրդը, և դրանց ավազակախմբերը:Դրանք`բոլորը, մեղադրվում են,բացի Հարստությունից, ամենակարևորը,Պետության և Ժողովրդի կյանքից 25 տարի ժամանակ գողանալու մեջ, որի ընթացքում կարող էին ծաղկել, բարգավաճել և հզոր երկիր դառնալ :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով