ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են

Պետական եկամուտների կոմիտեում խայտառակ նշանակումները շարունակվում են։ Անկախ հնչող քննադատություններից՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգը համալրել նախկին կոռուպցիոներներով, նախկին իշխանության հովանավորյալներով ու ներկայացուցիչներով։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, նշանակվել է Մաշտոցի բաժնի հարկայինի պետ։ Նա նախկինում զբաղեցնում էր Արմավիրի մարզի հարկայինի պետի պաշտոնը։

Կարեն Սարգսյանի նշանակումից հետո նրա տեղը թափուր չի մնացել։ Մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի մարզի հարկայինի պետ է նշանակվել ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի քրոջ որդին՝ Սահակ Այվազյանը, ով մինչ այդ ՊԵԿ-ում վարչության պետի տեղակալ էր։ Նրան բոլորը շատ լավ ճանաչում են որպես հայտնի կոռուպցիոների:

1in.am

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

«Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Հաղթանակը չի´ վաճառվում»․ Վիտալի Բալասանյան

28.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորած այլասերվածների իշխանությունը երկիրը մտցրեց պատերազմի մեջ.Միհրան Հակոբյան

29.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով