Պարո՛ն Փաշինյան, Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը

Արթուր Թովմասյանն Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Որքան էլ հրապարակում հավաքված մեր Ժողովրդի էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովի, գլխավորը բարձր գոռալը չէ, այլ արդյունավետությունն է, գլխավորը հայհոյանքը և ատելությունը չէ, այլ ձեռքբերումներն են, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մուննաթ գալն ու զգայուն ժողովրդի ականջահաճո լոզունգներով գրգռելը չէ , այլ սթափությունը չկորցնելն է:

Ժողովրդին դեռեւս կարողանում եք կերակրել պոպուլիզմով, բա հետո՞: Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ եմ տեսնում. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու վրա, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, սարքած դատական գործեր`քաղաքական իջեցված պատվերով, կրկնակի թանկացումներ: Այս ցանկը շարունակելի է:

Պարո՛ն Փաշինյան, Դուք նոր Հայաստանի վարչապետն եք, ոչ միտինգներ կազմակերպող ընդդիմադիրը, Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը: Ոչ միտինգներ արե՛ք, ոչ պիկետ,զբաղվե՛ք այսօր մե՛ր ժողովրդին, մե՛ր պետությանը հուզող բազմաթիվ այլ պրոբլեմներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով