Մերկելի Հայաստան կատարելիք այցը ճանաչողական է լինելու. Արա Պապյան

Загрузка...

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝  Հարավային Կովկասի երկրներ կատարելիք այցից չափազացված ակնկալիքներ չպետք է ունենալ, քանի որ դա ըստ էության հետազոտական այց է՝ հասկանալու համար, թե տարածարջանում ինչ է տեղի ունենում:

Մասնավերապես, նպատակ կա հասկանալ, թե ներքաղաքական փոփոխությունների ֆոնին ինչ է տեղի ունենում Հայաստանում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Այստեղ մի հստակ ուղերձ կա՝ ուղղված Ռուսաստանին, նաև մեր մյուս երկու հարևաններին՝ Իրանին ու Թուրքիային, որ՝ մենք ևս արդեն դերակատարություն ենք ստանձնում և մտնում ենք տարածաշրջան: Հիմա միանշանակ է, որ երբ ձևավորվում է եռանկյունի՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, այդ եռանկյունու ուղիղ մեջտեղում գտնվող Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կարևորությունը մեծանալու է: Եվ, բնականաբար, այս այցերը դրա համատեքստում են»,- ասում է Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ միգուցե այս այցը նպատակ ունի հետագա ներդրումների համար դաշտ նախապատրաստելու: Բայց սա առաջին քայլն է գոնե Հայաստանի համար: Միգուցե Վրաստանում ինչ-որ լուրջ ներդրումներ լինեն, այնտեղ կատարելիք այցի պատվիրակության կազմն անգամ մի փոքր այլ է, գործարարները շատ են պատվիրակության կազմում: «Հայաստան կատարելիք այցը շատ ավելի ճանաչողական է լինելու:

lragir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...