Մերի Մարգարյանի գործով մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան

Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ հաստատվել է ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկելոգ, 2015 թվականի հուլիսի 26-ին բարձր ջերմության, մարմնի թուլության, ձախ գոտկային շրջանի ցավեր ախտորոշումով հոսպիտալացրել է հղի Մերի Մարգարյանին:

2015 թվականի հուլիսի 27-ին` գիշերը ժամը 04.00-ին, Մերի Մարգարյանի մոտ արձանագրված՝ նախորդ հետազոտությունների արդյունքների համեմատությամբ բացասական դինամիկայի և նրա ոչ բավարար վիճակի պայմաններում Տիգրան Սարգսյանը և վերջինիս կողմից հիվանդին զննելու համար հրավիրված հերթապահ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը,

հիվանդի դիտումը կատարելուց հետո որևէ նշանակում չեն կատարել, չեն կատարել տվյալ իրավիճակում անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքները կարող էին վկայել հիվանդի մոտ զարգացող բազմաօրգանային անբավարարության, հնարավորինս շուտ կեսարյան հատման միջոցով ծննդալուծում կատարելու անհրաժեշտության մասին, ինչը կարող էր կանխել HELLP համախտանիշի զարգացումը:

Այսինքն, Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանը, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք, 2015 թվականի հուլիսի 27-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական և սպասարկման մասին»

ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով Մերի Վաղինակի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իրենց մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի`

Մերի Մարգարյանի, այնուհետև վերջինիս նորածին դստեր` Մարիա Հարությունյանի մահը:

Տիգրան Ռուդիկի Սարգսյանին և Արամ Վաչագանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

2018 թվականի օգոստոսի 7-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

 

 

 

168.am

Նմանատիպ նորություններ

«Մեր աչքի առաջ արկածախնդիր կարերիստները քանդում են... Անցումային արդարադատության կիրառումը ամենամեծ և դաժան հարվածն է լինելու Հայաստանի պետականությանը, և այս հակապետական պրոյեկտի բոլոր հեղինակներն ու ...
«Իմ ունեցած ինֆորմացիայով՝ Մարտի 1-ին զոհվածների հ... Աղվան Պողոսյանը ֆեյսբուքում գրել է. «Հիմա Մարտի 1-ի քայլարշավին ովքե՞ր են մասնակցում, բացի լևոնականերից ու քայլիստներից: Դեռևս ոչ մի քաղաքական ուժ...
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2... Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 2008-2018թթ ընթացքում ավելի են ընդլայնվել եւ խորացել ու գտնվում են իրենց բարձրակետի վրա: Դա արտացոլ...
«Իմ քայլում» շատերը կողմ են մարիխուանան օրինականաց... «Ժամանակ» թերթը գրում է. «Շոու բիզնեսի ներկայացուցիչներն ուզում են մարիխուանան օրինականացնելուն ուղղված ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Նրանց որոշ ներկայ...
«Ինչն օրենքով է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել». ... Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցությանն առաջարկել՝ քննարկել առաջիկա ընտրությունների...
«Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ՀՀ նորա... Ալեն Սիմոնյանը պատմության մեջ կմնա որպես այս հեղափոխությունը իրագործող Լենա Նազարյանը պատմության մեջ կմնա որպես չինական Արփինե Հովհաննիսյան ...
«Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս ... «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկ...
Հոկտեմբերի 2-ի ուրվականը.168.am... Օրեր առաջ ԶԼՄ-ներում մի նորություն հայտնվեց, որ հանրության ներսում կրկին տարակարծությունների տեղիք տվեց, կրկին բաժան...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով