Հունաստանում 48 ժամով ազատ է արձակվել թուրք դիվանագետներին սպանած անձը

Загрузка...

Պաշտոնական Անկարան դատապարտել է Հունաստանի դատարանի որոշումը, որով 48 ժամով ազատ էր արձակվել 1991-1994թթ. թուրք դիվանագետների սպանած ազգությամբ հույն Դիմիտրիս Կուֆոդինասը։ Վերջինս «Նոյեմբերի 17» անվամբ հունական հեղափոխական կազմակերպության անդամ է։

Թուրքիայի արտգործանախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սա 4-րդ դեպքն է, երբ  նա մի քանի ժամով ազատ է արձակվում բանտից։

«Խստորեն դատապարտում ենք Հունաստանի պաշտոնյաների՝ «Նոյեմբերի 27» ահաբեկչական կազմակերպության անդամ, դատապարտյալ Դիմիտրիս Կուֆոդինասին ժամանակավորապես ազատ արձակելու որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելվում է, որ սրանով «անհարգալից վերաբերմունք» է դրևսորվում այդ գործողությունների հետևանքով տուժածների նկատմամբ։

Թուրքական աղբյուրը նշում է, որ վերոնշյալ կազմակերպությունը զինված գործողություններ է իրականացրել մի շարք թուրք դինագետների դեմ։ Մասնավորապես 1991-1994թթ. զինված գործողությունների հետևանքով սպանվել էին Աթենքում աշխատող թուրք դիվանագետներ Չեթին Գյորգյուն, Օմեր Սիփահիօղլուն։ Բացի այդ սպանվել էին նաև Աթենքում Թուրքիայի դեսպանատան խորհրդական Դենիզ Բյոլուքբաշըն ու ևս մի քանի աշխատակիցներ։

«Նոյեմբեր 27» կազմակերպությունը հիմնադրվել է 1973թ.-ին։ Ձախակողմյան, ծայրահեղական, հեղափոխական ուղղվածություն է ունեցել։ Այն զինված գործողություններ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում, որի հետևանքով սպանվել է  ընդհանուր 23 մարդ։ Կազմակերպությունը դադարել է գործել 2002 թվականից:

 

Աղբյուր`    Milliyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...